07.11.2017թ. Մարդուն օգնելու ձգտումը դարձավ մեզ համար գաղափար՝ <Ավրորա> մրցանակաբաշխությունը դպրոցում, Կինոդիտում՝ Հավհաննես Թումանյան <Գիքորը>
Մարդուն օգնելու ձգտումը դարձավ մեզ համար գաղափար՝ <Ավրորա> մրցանակաբաշխությունը դպրոցում, Կինոդիտում՝ Հավհաննես Թումանյան <Գիքորը>
1.Մարդուն օգնելու ձգտումը դարձավ մեզ համար գաղափար՝ <Ավրորա> մրցանակաբաշխությունը դպրոցում
<Ավրորա> նախագիծը մեր ազգի պատմություն է, այն մարդկանց պատմությունն է, ովքեր ունեն օգնության կարիք, և վերջապես, այն անհատների, որոնց համար մարդուն օգնելու ցանկությունը անսահման է, վեր անձնականից, որոնց համար ամենաբարձր արժեքը մարդասիրությունն է:
<Ավրորա> համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունը կյանքի է կոչվել 2015թ. մարտի 10-ին Նյու Յորքում:
<Ավրորա> մրցանակի հիմքում Հայոց ցեղասպանության տարիներին խիզախության ու գոյապայքարի ոգեշնչող պատմություններն են:
«Ավրորա» անվանումն ընտրվել է ի պատիվ Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի, որը Հայոց ցեղասպանության ընթացքում կատարված բարբարոսությունների ականատեսն է և <Հոշոտված Հայաստան> գրքի հեղինակը
<Հոշոտված Հայաստան> գրքի շապիկը
«Ավրորա» մրցանակն ամեն տարի տրվում է նրան, ով մարդասիրական բացառիկ արարքով փրկում է ուրիշներին:
Մարդուն օգնելու ձգտումը դարձավ մեզ համար գաղափար, որն էլ ցանկացանք իրականացնել մեր դպրոցի աշակերտների շնորհիվ:
Երեկվա Աշակերտական խորհրդի նիստի օրակարգում դրված էր նաև դպրոցում <Ավրորա> մրցանակ սահմանելու որոշումը:
2. Կինոդիտում՝ Հավհաննես Թումանյան <Գիքորը>
<Կա Մեծարենց, կա Տերյան և բազում այլ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության>:
Այսպես է բնորոշել մեծագույն պոետ Եղիշե Չարենցը Ամենայն հայոց բանաստեղծին:
Այսօր էլ հնարավոր չէ <Գիքորը> դիտել կամ ընթերցել առանց արցունքների:
Պատմվածքը Հայֆիլմում էկրանավորվել է երկու անգամ՝ 1934 և 1982 թվականներին:
Հովհաննես Թումանյանի որդին՝ Արտավազդ Թումանյանը, <Գիքորը> պատմվածքը վերածել է պիեսի և բեմադրել Դսեղում, որին ներկա է եղել նաև Հովհաննես Թումանյանը:

Վստահ ենք` մարդասիրությունը կդառնա վարակիչ ու կփրկի աշխարհը:
2. Կինոդիտում՝ Հավհաննես Թումանյան <Գիքորը>
<Կա Մեծարենց, կա Տերյան և բազում այլ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության>:
Այսպես է բնորոշել մեծագույն պոետ Եղիշե Չարենցը Ամենայն հայոց բանաստեղծին:
Այսօր էլ հնարավոր չէ <Գիքորը> դիտել կամ ընթերցել առանց արցունքների:
Պատմվածքը Հայֆիլմում էկրանավորվել է երկու անգամ՝ 1934 և 1982 թվականներին:
Հովհաննես Թումանյանի որդին՝ Արտավազդ Թումանյանը, <Գիքորը> պատմվածքը վերածել է պիեսի և բեմադրել Դսեղում, որին ներկա է եղել նաև Հովհաննես Թումանյանը:
11-րդ դասարան,Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ՝
Ն. Գալստյան
Comments
Post a Comment