13.11.2017թ.Ռուսաց լեզվի նոր դասը` պրեզենտացիայ միջոցով, Դպրոցը մասնակցում է <Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն> մրցութին

Ռուսաց լեզվի նոր դասը` պրեզենտացիայի միջոցով,  Դպրոցը մասնակցում է <Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն> մրցութին


1. Ռուսաց լեզվի նոր դասը` պրեզենտացիայի միջոցով

Ռուսաց լեզվի նոր դասը 11-րդ դասարանում ուսուցիչը մատուցեց պրեզենտացիայի միջոցով:
Թեման` Վ. Բրյուսովը և Հայաստանը
ՈՒսուցիչ` Կ. Դավթյանը
Պրեզենտացիայի բաժինները
. Բրյուսովի կյանքի ու ստեղծագործության ընդհանուր նկարագիրը
. Բանաստեղծի մասին Ա. Ցվետաևայի խոսքերը
. Բրյուսովի կենսագրությունը
. Բրյուսովի ստեղծագործությունները
. Բանաստեղծի կապերը Հայաստանի հետ
. Ներկայացվեց թարգմանություններ և <Հայաստանի պոեզիան հին ժամանակներից մինչև մեր օրերը> գիրքը, որտեղ հայ բանաստեղծների ռուսերեն թարգմանություններն են

Պրեզենտացիան ներկայացնելու ընթացքում, աշակերտները գրի էին առնում կարևոր մտքերը:
Թեման շարունակելի է, հաջորդ դասին ուսուցիչը կներկայացնի Վ. Բրյուսովի այն բանաստեղծությունները, որոնք նվիրված են Հայաստանին:


Պրեզենտացիան կազմեց և ներկայացրեց Ռուսաց լեզվի ուսուցչուհի Կ. Դավթյանը


2. Դպրոցը մասնակցում է <Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն> մրցութին

 Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը և <Կանայք և տեղեկատվական հասարակությունը> ՀԿ-ն կազմակերպում են ամենամյա <Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն> մրցութը:
Մրցույթի կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքներն ընթանում են Cisco-ի  netacad. com-ի հեռավար ուսուցման դասընթացների շրջանակում:

Մրցույթի թեման՝ <Արհեստական ինտելեկտի դրական կիրառման հետևանքները>
ՈՒսուցիչ՝ Ա. Մելքումյան

Մրցույթի անվանակարգերն են՝
1. Արհեստական ինտելեկտը բժշկության մեջ
2. Արհեստական ինտելեկտը կրթության մեջ
3. Արհեստական ինտելեկտը ֆինանսներում
4. Արհեստական ինտելեկտը գյուղատնտեսության մեջ
5. Արհեստական ինտելեկտը տրանսպորտում
6. Արհեստական ինտելեկտը բնապահպանության մեջ
7. Արհեստական ինտելեկտը կառավարման մեջ

Մրցույթի նպատակն է օգնել դպրոցականներին ՏՀՏ-ի ոլորտում կարիերայի ընտրության մեջ:
Աշակերտներն այսօր դիտեցին տեսանյութեր յուրաքանչյուր բնագավառի մասին, ապա առանձնացրեցին իրենց նախընտրելի ոլորտը, որի մասին էլպետք է կազմեն իրենց պրեզենտացիաները: Նրանք իրենց էլեկտրոնային փոստով ուսուցչին կուղարկեն սեփական աշխատանքները:


10-րդ դասարան, Ինֆորմատիկայի ուսուցիչ՝ Ա. Մելքումյան

Comments