15.11.2017թ. <Հայ Արքաները> խորագիրը կրող նոր ուսումնական նախագիծ, Պատրաստվում ենք <Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն> մրցութին, Ֆակուլտատիվ պարապմունք ֆիզիկայից /դասը վարում է ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Ի. Հարությունյանը/

 <Հայ Արքաները> խորագիրը կրող նոր ուսումնական նախագիծ, Պատրաստվում ենք  <Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն> մրցութին,
Ֆակուլտատիվ պարապմունք ֆիզիկայից /դասը վարում է ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Ի. Հարությունյանը/


1. <Հայ Արքաները> խորագիրը կրող նոր ուսումնական նախագիծ
Պատմության ուսուցիչներին տրված է իրականացնել <Հայ Արքաները> խորագիրը կրող նոր ուսումնական նախագիծ, որն ամփոփվելու է դերային խաղի միջոցով: Մենք ունեցել ենք նմանատիպ բազմաթիվ դասեր, որոնց հրավիրված են եղել դասախոսներ տարբեր բուհերից:
Նոր նախագծի ընթացքում աշակերտները ուսումնասիրելու են իրենց կողմից ընտրված որևէ արքայի կենսագրությունը գահակալման տարիները, վարած քաղաքականությունը. ուսումնասիրությունն ամփոփելու են դերային խաղով, որտեղ ամեն աշակերտ ստանալու է հասարակության որևէ խավի ներկայացուցչի դեր և արքայի գործունեությունը մեկնաբանելու է իր դերի տեսանկյունից:
Նախատեսվում է ուսումնական տարվա ընթացքում ամեն դասարանում ուսումնասիրել երեք արքայի գործունեություն։

ՈՒսուցիչներին հանձնարարված է`
 . Ընտրել հայ թագավորներին
 . Աշակերտներին ներկայացնել, ծանոթացնել հանձնարարված հայ թագավորի գործունեությունը, օգնել աշակերտներին ուսումնասիրելու, հետազոտելու առաջադրված թեման, ստեղծել թեմային առնչվող պրեզենտացիա Մայքրոսոֆթ Միքս ծրագրով
. Ստուգել աշակերտների գիտելիքները

Աշխատանքի փուլերը`
1. ՈՒսուցիչներն ընտրում են թագավորներին
2. Ուսուցիչները պատրաստում են պրեզենտացիաներ ընտրված թագավորի մասին և ներկայացնում աշակերտներին
3. Իրականացման փուլ


Դասարանը աշխատում  է Տիգրան Մեծի և Արտավազդ 2 րդ-ի 
ժամանակահատվածը ներկայացնող քարտեզով

Թեման` <Արտավազդ 2-րդ>
Արտավազդ 2-րդ-ի գահակալությունը
. Հռոմեա-պարթևական պատերազմը և Հայաստանը
Պատմության ուսուցիչ` Ա. Ասլիբեկյան
Դասարան` 11-րդ
ՈՒսուցիչը հանձնարարել է կարդալ Հայկ Խալաթյանի Արտվազդ 2-րդ գրիքը և դիտել <Պատիվը` կյանքից վեր> ֆիլմը: Հաջորդ դասին պատահականության սկզբունքով կտրվեն դերերը`
Արտավազդ 2-րդ
Անտոնիոս
Կրասոս
Գյուղացի
Զինվոր

2. Պատրաստվում ենք  <Կառուցում ենք տեղեկատվական հասարակություն> մրցութին
Մրցույթի կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքներն ընթանում են Cisco-ի  netacad. com-ի հեռավար ուսուցման դասընթացների շրջանակներում:

Մրցույթի թեման՝ <Արհեստական ինտելեկտի դրական կիրառման հետևանքները>
ՈՒսուցիչ՝ Ա. Մելքումյան

Մրցույթի անվանակարգերն են՝
1. Արհեստական ինտելեկտը բժշկության մեջ
2. Արհեստական ինտելեկտը կրթության մեջ
3. Արհեստական ինտելեկտը ֆինանսներում
4. Արհեստական ինտելեկտը գյուղատնտեսության մեջ
5. Արհեստական ինտելեկտը տրանսպորտում
6. Արհեստական ինտելեկտը բնապահպանության մեջ
7. Արհեստական ինտելեկտը կառավարման մեջ




Այսօր  10-րդ դասարանի աշակերտները ներկայացրեցին 2 պրեզենտացիա և 1 տեսաֆայլ:  Ուսուցչի ուղղորդումից հետո , նրանք վերջնական տեսքի կբերեն իրենց աշխատանքները, որոնք մինչ դեկտեմբերի 10-ը լեկտրոնային փոստով կուղարկվեն  Cisco-ի  netacad. com հասցեով:
Նախորդ դասժամին աշակերտները դիտել էին մրցույթի անվանակարգերը ներկայացնող բոլոր բնագավառների մասին տեսանյութեր: Նրանք պետք է ընտրեին,  իրենց նախընտրելի ոլորտը, որի մասին էլ պետք է լինեին իրենց պրեզենտացիաները կամ տեսաֆայլերը:


3.Ֆակուլտատիվ պարապմունք ֆիզիկայից /դասը վարում է ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս` Ի. Հարությունյանը/

Թեման` Տիեզերական ձգողության հաստատունը տվյալ վայրում



                                                Ֆիզմաթ հոսք, 10-րդ դասարան

Comments