08.12.2017թ. Մեր դպրոցը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոց, որի շրջանակներում իրականացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նախաձեռնվող միջոցառումներ
Մեր դպրոցը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոց, որի շրջանակներում իրականացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նախաձեռնվող միջոցառումներ։
Այս միջոցառումը նվիրված էր Մարդու իրավունքների միջազգային օրվան։
Դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը դասղեկների հետ պլանավորեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մասին հարցումներ անցկացնելու գործընթացը և առաջարկեց դասղեկներին միջոցառումը կազմակերպել աշակերտների մասնակցությամբ դեկտեմբերի 9-10-ը։
Հարցումներն անցկացնելու են յուրաքանչյուր 10-րդ դասարանից 5-ական աշակերտ:
Հարցվողներին պետք է ներկայացնել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Արդյունքները տեսաձայնագրվելու և տեղադրվելու են առցանց հարթակում հարցումն անցկացրած աշակերտների կողմից:
Հարցման կարգը
1. Հարցմանը ներգրավել տարբեր տարիքի, մասնագիտության և մշակույթի մարդկանց
2. Հարցվողները պետք է ծանոթանան հռչակագրի 30 կետերին և նշեն իրեց կարծիքով ամենակարևոր մեկ հոդվածը
Մարդու իրավունքները մարդկանց վարքագիծը բնորոշող բարոյական սկզբունքեր են կամ նորմեր, որոնք կանոնավոր կերպով պաշտպանված են ազգային և միջազգային ակտերով: Այս իրավունքները գործում են անկախ մարդու տարիքից, սեռից, ծագումից, ազգությունից, համոզմունքից:

Մարդու իրավունքներն համընդհանուր են, անքակտելի և փոխկապակցված:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3-րդ նստաշրջանի ժամանակ 1948 թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի Շայո պալատում: Այն համարվում է Մարդու իրավունքների միջազգային օրինագծի մի մասը:
Ելնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրից և միջազգային իրավունքի համընդհանուր նորմերից, զարգացնելով 1918 թ.մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, սկիզբն է դրվում անկախ պետականության գործընթացի:
Comments
Post a Comment