30.01.2018թ. Կինոդիտում Հայոց պատմության դասաժամին. /<Հայ մեծերը> ֆիլմաշարի <Աղբյուր Սերոբ> ֆիլմը/, Աշխարհի խոշորագույն տեղեկատվական ձեռներեցության մրցույթին մասնակցում են նաև մեր դպրոցի աղջիկները, Մաթեմատիկայի օլիմպիադայի դպրոցական փուլը, Միջազգային սեմինար -վերապատրաստում Բրյուսովի անվան ԵՊՀԼ -ում /<Աջակցություն բազմալեզու լսարաններին>/
Կինոդիտում Հայոց պատմության դասաժամին. /<Հայ մեծերը> ֆիլմաշարի <Աղբյուր Սերոբ> ֆիլմը/, Աշխարհի խոշորագույն տեղեկատվական ձեռներեցության մրցույթին մասնակցում են նաև մեր դպրոցի աղջիկները,
Մաթեմատիկայի օլիմպիադայի դպրոցական փուլը, Միջազգային սեմինար -վերապատրաստում Բրյուսովի անվան ԵՊՀԼ -ում /<Աջակցություն բազմալեզու լսարաններին>/
1.Կինոդիտում Հայոց պատմության դասաժամին. /<Հայ մեծերը> ֆիլմաշարի <Աղբյուր Սերոբ> ֆիլմը/
Հայոց պատմության դասաժամը 11-րդ դասարանում տրամադրվեց Աղբյուր Սերոբի մասին պատմող ֆիլմի դիտմանը:
Դասի թեման` Ֆիդայական շարժում
Ուսուցիչ` Ա. Ասլիբեկյան
Աշակերտները շարունակաբար կծանոթանան և կդիտեն ֆիդայական շարժման մյուս լեգենդների մասին պատմող ֆիլմեր: Հայոց պատմության հաջորդ դասաժամին կդիտեն Անդրանիկ Օզանյանի մասին պատմող ֆիլմը:
2.Աշխարհի խոշորագույն տեղեկատվական ձեռներեցության մրցույթին մասնակցում են նաև մեր դպրոցի աղջիկները
Սկսվել է աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության
“Technovation” ծրագրի հայաստանյան “Տեխնովացիա
Հայաստան 2018” մրցաշրջանի սկիզբը:
·
Ծրագիրը նախատեսում է 12 շաբաթյա ուսուցում: Ուսուցման ընթացքում
աղջիկները կսովորեն բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում,
և պատրաստել բջջային հավելված` լուծելու այդ խնդիրը:
·
Այս տարի բջջային հավելվածները ուղղորդված կլինեն լուծելու
ինչպես Կայուն զարգացման նպատակներից բխող խնդիրներ` բնապահպանություն, աղքատություն,
խաղաղություն, հավասարություն, կրթություն, առողջապահություն, այնպես էլ այլ` ուղղորդված
լուծելու որևէ սոցիալական խնդիր:
Աղջիկները կսովորեն պլանավորել, զարգացնել եւ իրականացնել ամբողջական բիզնես մոդելը եւ տեխնոլոգիական արտադրանքը:
3. Սկսվել են առցանց առարկայական օլիմպիադաների դպրոցական և տարածքային փուլերը
Մաթեմատիկայի օլիմպիադան կայացավ այսօր, որին մասնակցում էին դպրոցի 10,11,12-րդ դասարանների աշակերտները:
Մաթեմատիկայի օլիմպիադան կայացավ այսօր, որին մասնակցում էին դպրոցի 10,11,12-րդ դասարանների աշակերտները:
4. Միջազգային սեմինար -վերապատրաստում Բրյուսովի անվան ԵՊՀԼ -ում /<Աջակցություն բազմալեզու լսարաններին>/
Միջազգային սեմինար -վերապատրաստումը կրում էր <Աջակցություն բազմալեզու լսարաններին> խորագիրը, որը տեղի ունեցավ Բրյուսովի անվան ԵՊՀԼ -ում: Մասնակցում էին եվրոպացի փորձագետներ, Հայաստանի ուսումնական տարբեր կառույցներից շուրջ 25 մասնագետ. ներկա էր մեր դպրոցի անգլերենի ուսուցիչ Մ. Ստեփանյանը:
Երկօրյա սեմինարը նպատակ ուներ ներկաներին ծանոթացնելու ուսումնական նոր մեթոդներին. ակնկալում էր նաև փորձերի փոխանակում, իրավիժակային քննարկումներ:
Հրավիրված մասնագետներ` Մերսե Բերնաուս /Իսպանիա, Բարսելոնայի համալսարան/
Թերրի Լամբ /Մեծ Բրիտանիա, Լոնդոնի Վեսթմինստերի համալսարան/
Մասնակիցներին հանձվեցին հավաստագրեր և վկայականներ
Comments
Post a Comment