16.02.2018թ. Չափորոշիչային հարցերի միջոցով ստուգումների ամփոփում Հայոց պատմություն, Հանրահաշիվ, Երկրաչափություն առարկաներից, Թեմատիկ գրավոր աշխատանքներ Հայոց պատմությունից, < Տեխնովացիա Հայաստան 2018> ծրագրին մասնակցում են մեր դպրոցի 10 և 11 -րդ դասարանների 10 աշակերտ
Չափորոշիչային հարցերի միջոցով ստուգումների ամփոփում Հայոց պատմություն, Հանրահաշիվ, Երկրաչափություն, Համաշխարհային պատմություն առարկաներից, Թեմատիկ գրավոր աշխատանքներ Հայոց պատմությունից,
< Տեխնովացիա Հայաստան 2018> ծրագրին մասնակցում են մեր դպրոցի 10 և 11 -րդ դասարանների 10 աշակերտ
1. Չափորոշիչային հարցերի միջոցով ստուգումների ամփոփում Հայոց պատմություն, Հանրահաշիվ, Երկրաչափություն առարկաներից
Չափորոշիչային հարցերի միջոցով կատարվեց ուսումնասիրություն, որին մասնակցեցին նաև դասղեկները: Դասաժամի սկզբի և ավարտի 5-ական րոպեները տրամադրվում էին, ստուգելու համար հաղորդած նոր նյութի յուրացվածությունը նույն և հաջորդ օրը. աշակերտները պատասխանում էին չափորոշիչային հարցերին:
Այսպիսով` պարզ է դառնում նոր դասի յուրացվածությունը աշակերտի կողմից:
Գործընթացը կշարունակվի դասավանդող ուսուցիչների կողմից:
2. Թեմատիկ գրավոր աշխատանքներ Հայոց պատմությունից
3. < Տեխնովացիա Հայաստան 2018> ծրագրին մասնակցում են մեր դպրոցի 10 և 11 -րդ դասարանների 10 աշակերտ
«Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն և Կրթության ազգային ինստիտուտը կազմակերպում են դպրոցական աղջիկների կողմից պատրաստված բջջային հավելվածների մրցույթ, որը ներառում է Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներից ուսուցիչներ և աշակերտներ:
Երրորդ հանդիպումը տեղի ունեցավ Կրթության ազգային ինստիտուտում
Դասի թեման`
1. Տվյալներ և փոփոխականներ
- Ծանոթություն տվյալների և փոփոխականների տեսակներին
- Օգտագործել փոփոխականներ, տվյալների բազաներ և ցուցակներ
2. Շուկայի հետազոտություն
- Հետազոտել հաճախորդներին և մրցակիցներին
Երիտասարդ ծրագրավորողները ծանոթացրեցին App Inventor հեռախոսաին ծրագրին. շուկայի ուսումնասիրության հիման վրա, սովորեցրեցին կազմել բիզնես պլան:
Հանձնարարվեց`
1. Ընտրել գաղափար, որը կլուծի որևէ սոցիալական հարց հեռախոսային հավելվածի օգնությամբ:
2. Ուսումնասիրել շուկան` իրենց ընտրած բիզնեսի շրջանակում:
3. Անցկացնել հետազոտություն սոցհարցումների միջոցով:
Աշխատանքները ուղղորդում է
ինֆորմատիկայի ուսուցիչ` Ա. Մելքումյանը
Comments
Post a Comment