17.04.2018թ. Այսօր դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը խորհրդակցություն անցկացրեց դասղեկների և <Ապահով համացանց> վերապատրաստումն անցած ուսուցիչների մասնակցությամբ, Շարունակվում է <Տեխնովացիա Հայաստան 2018> նախագիծը /Technovation Armenia 2018/

1.Այսօր դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը խորհրդակցություն անցկացրեց դասղեկների և <Ապահով համացանց> վերապատրաստումն անցած ուսուցիչների մասնակցությամբ

Թեման`  <Ապահով համացանց> բաց դասերի մրցույթ
                   /Մրցույթը կազմակերպել է Եվրոպական ակադեմիան/
Հանձնարարվեց`
1.Կազմակերպել բաց դասեր <Ապահով համացանցը և դրա կիրառումը դասպրոցեսում> թեմայով
2.  <Ապահով համացանց> վերապատրաստումն անցած ուսուցիչների և դասղեկների կողմից իրականացնել ծնողական ժողովներ` իրազեկելու համար համացանցից օգտվելու կանոնները և զերծ մնալու հնարավոր վտանգներից

Որոշվեց
-  սահմանված ժամանակահատվածում ավարտել նախապատրաստական աշխատանքները
- մրցույթին ներկայացնել բաց դասի պլանը և 2 կից լուսանկար




խորհրդակցությություն տնօրենի մոտ

2. Շարունակվում է <Տեխնովացիա Հայաստան 2018> նախագիծը
/Technovation Armenia 2018/

<Տեխնովացիա Հայաստան 2018> նախագծին մասնակցում է մեր դպրոցը:  Այն բջջային հավելվածների մրցույթ է, որին պետք է մասնակցեն Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներից աղջիկներ և ուսուցիչներ:
Ծրագիրը կազմված է 4 մասից` կոդավորում, բիզնես, մարկետինգ և ցուցադրություն:
Մինչև ապրիլի 25–ը մրցույթին օնլայն ներկայացվող նյութերի ցանկը`
1. Բիզնես պլան անգլերենով
2. Տեսանյութ թիմի աշխատանքի և գաղափարի մասին/4րոպե/
3. Ծրագրի վերաբերյալ /2 րոպե/
3. Հավելվածի կոդավորում

Այս դասընթացին
1. Փոփոխել APP հեռախոսային հավելվածի էջերի տեսքը
2. Ստեղծել բիզնես -քարտ
3. Սեղծել թիմի Help me /Օգնիր ինձ/ հավելվածի գվազդային թերթիկը




Հաջորդ դասընթացը ԱԻՆ- ում
Հանդիպում ԱԻՆ-ի Ճգնաժամային բաժնի աշխատակիցների հետ
Թիմը կներկայացնի վայրկյանի ճշտությամբ տեղը կողմնորոշվելու ծրագիր` ակնկալելով ստանալ ԱԻՆ- ի աջակցությունը և համագործակցությունը:


   Աղջիկների կազմած բուկլետը ներառում է ծրագրի գաղափարը, նպատակը


Ծ րագրի նպատակն է ոգեշնչել աղջիկներին, դառնալու նորարարներ և առաջնորդներ, իրենց համայնքներում լուծել  խնդիրներ` օգտագործելով տեխնոլոգիական ձեռներեցության գիտելիքներն ու հմտությունները: Ծրագիրը նախատեսում է 12 շաբաթյա ուսուցում: Ուսուցման ընթացքում աղջիկները կսովորեն բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում և պատրաստել բջջային հավելված` լուծելու այդ խնդիրը: Բջջային հավելվածները ուղղորդված կլինեն լուծելու ինչպես Կայուն զարգացման նպատակներից բխող խնդիրներ` բնապահպանություն, աղքատություն, խաղաղություն, հավասարություն, կրթություն, առողջապահություն, այնպես էլ այլ` ուղղորդված լուծելու որևէ սոցիալական խնդիր:
Աղջիկները կսովորեն պլանավորել, զարգացնելև իրականացնել ամբողջական բիզնես մոդելը և տեխնոլոգիական արտադրանքը:
Ծրագրի նպատակն է ոգեշնչել աղջիկներին, դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում լուծելով իրենց համայնքի խնդիրները օգտագործելով տեխնոլոգիական ձեռներեցության գիտելիքներն ու հմտությունները: Ծրագիրը նախատեսում է 12 շաբաթյա ուսուցում:


Comments