03.05.2018թ. Բաց դաս` <Կանայք Չարենցի կյանքում>, Համագործակցություն հարակից դպրոցների հետ <Վիրտուալ Կենդանաբանական այգի> խմբակի շրջանակներում


1. Բաց դաս` <Կանայք Չարենցի կյանքում>

Ե՛ս եմ հիմա - մի պոետ․ և իմ անունը - Չարենց -
Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՜րձր ու մեծ:

Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան...


Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում:  <Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք>, այսպես է գրողը ներկայացրել իր ծննդավայրը:
Երգն ու պայքարը Չարենցի  կյանքում միշտ գտնվել են ներդաշնակության մեջ, փոխադարձաբար նպաստել միմյանց:  Գրչի ու զենքի դաշինքը  Չարենցին օգնել է ստեղծելու  գլուխգործոցներ:


Չարենցը, Չարենցը. “Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում”… նրան չհանդիպած՝ գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսել էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն բառ բացատրել էի տվել ու գրեթե գոց գիտեի: Այն մինչև այսօր մեր երկրին, մեր հողին, մեր պատմությանը նվիրված ամենագեղեցիկ երգն է, գովաբանման աղոթքը:
                                                                                                                     Վիլյամ Սարոյան

Այսօրվա դասը նվիրված էր Եղիշե Չարենցին:
Թեման` <Կանայք Չարենցի կյանքում>
Աստղիկ Ղոնդաղչյան <Երեք երգ տխրադալուկ աղջկան>
Կարինե Քոթանջյան <Ծիածան>
Արփինե Տեր-Աստվածատրյան <Տաղարան>
Իզաբելլա Կոդաբաշյան <Նավզիկե> պոեմ
Այն հետազոտական աշխատանք էր աշակերտների կողմից, որտեղ կիրառվել էին Հարց ու պատասխանի, Ազատ շարադրանքի, Ազատ դասախոսության, Նախագծի մեթոդները:

Դասարանը բաժանվեց խմբերի 
Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր սալիկաշարը, պաստառը, հանդես եկան բեմականացումներով:










2. Համագործակցություն հարակից դպրոցների հետ  <Վիրտուալ Կենդանաբանական այգի> խմբակի շրջանակներում

Ներգրաված են 186 և 78 հիմնական դպրոցների և մեր` 198 ավագ դպրոցի աշակերտները:
Խմբակի ղեկավար` Մ. Ապրեսյան

 Ինչպես ամեն տարի մայիսի 1-ին, այս տարի նույնպես  <Վիրտուալ Կենդանաբանական այգի> խմբակի աշակերտները  այցելեցին Երևանի Կենդանաբանական այգի:
Այգու պաշտոնական բացման օրը, խմբակի անդամները աշխատեցին որպես գիդ: Ուսումնական տարվա ընթացքում նրանք կատարել էին հետազոտական աշխատանք և ուսումնասիրել էին իրենց ընտրած կենդանատեսակին, պատրաստել էին բուկլետներ, որտեղ ներկայացված էին իրենց դպրոցները, այգու հետ համագործակցությունը և այն կենդանատեսակը, որը պետք է ներկայացնեին այցելուներին:
   Օրն արևոտ էր, իսկ աշակերըների ոգևորությունը` տրամադրող:
Պատանի բնագետները այդ օրը աշխատեցին որպես գիդ և այցելուներին ներկայացրեցին կենդանիների մասին հետաքրքիր տեղեկություններ, բաժանեցին նրանց իրենց կազմած բուկլետները:




Պատանի բնագետներն աշխատում են որպես գիդ` այգու այցելուներին ներկայացնելով կենդանատեսակների մասին հետաքրքիր տեղեկություններ և իրեց կողմից պատրասված բուկլետներ




Համագործակցությունը Երևանի Կենդանաբանական այգու հետ սկսվել է 2011թվականից 


Comments