13.09.2018թ.Պատրաստվում են Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, Դասղեկի ժամ 10-րդ դասարանում, Վերապատրաստում ուսուցիչների համար Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
1. Պատրաստվում են Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը
Սեպտեմբերի 20- ին դպրոցում կայանալու է Հայաստանի անկախության տոնին նվիրված համադպրոցական միջոցառում, որին ներգրավված են բոլոր դասարանները:
Ծրագրում՝
1. Հայոց մայրաքաղաքները /յուրաքանչյուր դասարան պետք է ներկայացնի Հայոց մայրաքաղաքներից մեկի պատմությունը պաստառի միջոցով/
Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան
2. Գեղարվեստական հատված /ասմունք, երգ, պար/
Հայոց մայրաքաղաքների ընտրությունը կատարվեց վիճակահանությամբ. հայտնի է, թե որ դասարանը որ մայրաքաղաքը պետք է ներկայացնի:
Դասարան՝ 10-րդ ՝
Թեման՝ ,,Երևան,,
Դասղեկ՝ Գ. Գևորգյան
Առավելապես պատկերացնելու համար այն աշխատանքը, որը պետք է կատարեն, 10-րդ դասարանի աշակերտներն այցելեցին Երևանի Պատմության թանգարան :
Նրանք Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ կներկայանան Երևանը ներկայացնող պաստառով: Այս տարի լրանում է նաև Երևանի 2800 ամյակը:
Պաստառի նախապատրաստական աշխատանքները 12-րդ դասարանում
Թեման՝ ,,Դվին,,
2. Դասղեկի ժամ 10-րդ դասարանում
Թեմա՝ ,,Իրավունք և պարտականություն,,
Կիրառված մեթոդները
Ասօրվա թեման կշարունակվի Հասարակագիտության ժամին, որտեղ ուսուցչի օգնությամբ աշակերտները կտան իրավունքների և պարտականությունների մասին իրավական ձևակերպումներ։

Այցելություն Երևանի Պատմության թանգարան
/10-րդ դասարան, դասղեկ՝ Գ. Գևորգյան/
Թեման՝ ,,Երևան,,
Պաստառի նախապատրաստական աշխատանքները 12-րդ դասարանում
Թեման՝ ,,Դվին,,
Թեմա՝ ,,Իրավունք և պարտականություն,,
Կիրառված մեթոդները
- Մտագրոհի (պարզաբանեցին իրավունք եւ պարտականություն հասկացությունները)
- Խմբային աշխատանքի (դասարանը բաժանվեց 5 խմբի, յուրաքանչյուր խումբ գրեց իր պատկերացրած իրավունքներն ու պարտականությունները)
- Խմբերը ներկայացրեցին իրենց գրածները, կատարեցին թեմային առնչվող հետևություններ։
Ասօրվա թեման կշարունակվի Հասարակագիտության ժամին, որտեղ ուսուցչի օգնությամբ աշակերտները կտան իրավունքների և պարտականությունների մասին իրավական ձևակերպումներ։
3. Վերապատրաստում ուսուցիչների համար Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
Թեման՝ ,,Հեռահաղերդակցման տեխնոլոգիաներ, Բջջային օպերատորների ցանցային աշխատանքների կազմակերպումը,,
Մասնակցում են Cisco -ի առաջին փուլն անցած դպրոցների /հ.198 ավագ դպրոց, հ.109 ավագ դպրոց, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Սլավոնական համալսարանի ավագ դպրոց/ ինֆորմատիկայի ուսուցիչները:
Cisco-ն իրականացնում է առցանց դասընթացներ ՏՏ ոլորտում՝ համակարգչային գրագիտությունից մինչև ծրագրավորում: Այն online հարթակ է, որտեղ աշակերտները սովորում են տեխնիկական և ցանցային գիտելիքներ։ Ստանալով թույլտվություն գրանցվելու Cisco առցանց միջազգային համալսարանի netacat.com կայքում որպես ուսանող՝ իրականացնում են բազմաթիվ ծրագրեր, մասնակցում են մրցույթների:
Դասընթացը վարեց ՎիվաՍել ՄԹՍ-ի առաջատար ինժեներ
Վ. Պետրոսյանը
Comments
Post a Comment