10․10․2018 Դասալսումներ դասղեկի կողմից

Դասալսումներ դասղեկների կողմից
Առարկա՝ Հայոց պատմություն
Դասարան՝ 10-րդ
Ուսուցիչ՝ Ա. Նիազյան
Դասղեկ՝ Գ. Գևորգյան

Դասալսման ավարտին դասղեկը լրացնում է դասալսման ձևաթուղթը, որը բացի դասի նպատակից, խնդրից, ուսուցանող հարցերից, իր մեջ ներառում է բնութագրիչներ, որը նա պետք է գնահատի իր արժեհամակարգի շրջանակներում՝ ողղորդվելով գնահատման անբավարարից մինչև գերազանց սանդղակից:
Այս դասալսումն ուներ հատուկ նպատակ. 10-ա դասարանում իրականացվում է դպրոցի տնօրեն Ա․Թորոսյանի մանկավարժական գիտափորձը, որը հիմնված է <Շրջված դասարան> ռազմավարության վրա։ Այս փուլում աշակերտները և ուսուցիչները սովորում են ռազմավարության հիմնական սկզբունքները՝ նոր նյութին ծանոթանալ մինչև ուսուցիչը այն կբացատրի դասի ընթացքում։ Իսկ ուսուցիչները աշակերտներին տնային հանձնարարելով տեղեկացնում են նաև, թե հաջորդ դասին ի՞նչ են սովորեցնելու։ Դասղեկը ուսուցիչներին անընդհատ հիշեցնում է այդ մասին և դասալսման ժամանակ գնահատում է ուսուցչի և աշակերտի պարտաճանաչ աշխատանքն այս ուղղությամբ։ Հետաքրքիր էր կարդալ այդ օրվա վերջում աշակերտների գրած վերլուծությունը, որտեղ նրանք բացատրում էինչ, թե ինչ տվեց իրենց դասը ուսուցչի բացատրելուց առաջ նյութին ծանոթանալը։ Աշակերտներից մեկը գրել էր, որ իր կարծիքով այս մեթոդը ավել շատ օգտակար է ուսուցչի համար, որովհետև դասի ժամանակ ոչ թե ուսուցիչը բացատրեց նոր դասը, այլ աշակերտները։






Comments