Խրհրդակցություն 10-րդ դասարանների դասղեկների մասնակցությամբ
Վարում է դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը
Օրակարգում՝
1. Դասալսումների կազմակերպում հանրահաշիվ և երկրաչափություն դասավանդող ուսուցիչների մոտ <Անցած նյութի կրկնության կազմակերպումը> թեմայով:
2. Շաբաթվա վերջում չփորոշիչային հարցերի իմացության ստուգում:
Ա.Թորոսյանը նշեց, որ առաջին կիսամյակի աշխատանքները ցույց տվեցին, որ առաջին կարգի հարցերի պատասխանները սովորելուց որոշակի ժամանակ հետո աշակերտները դրանք մոռանում են և հիմնական պատճառը անցած նյութի պարբերաբար կրկնության պակասն է: Նա հիշեցրեց, որ ուսուցման պրոցեսը ունի բաղադրիչներ, որ նկարագրված են մանկավարժության դասագրքերում: Դրանք են ուսուցման բովանդակությունը, գործառնային-գործունային, վերահսկող-կարգավորիչ, գնահատման-արդյունքային բաղադրիչները: Վերահսկող-կարգավորիչ բաղադրիչը ենթադրում է միաժամանակյա վերահսկողության իրականացում ուսուցչի կողմից առաջադրված խնդիրների լուծման ընթացքի նկատմամբ և աշակերտների ինքնավերահսկողությունը ուսումնական գործառնությունների ճիշտ կատարման և ստացված պատասխանների ճշտության նկատմամբ: Վերահսկողությունը իրականացվում է բանավոր, գրավոր և գործնական աշխատանքների միջոցով: Վերահսկողությունն ու ինքնավերահսկողությունը ապահովում են ուսուցման պրոցեսում ետադարձ կապի գործողությունը: Ետադարձ գապը ուսումնական պրոցեսի շտկման, կարգավորման անհրաժեշտություն է ստեղծում (Մանկավարժություն: Մաս 1: Էջ 186: 1986թ. Տ.Ա. Իլյինա և այլոք:): Շտկման և կարգավորման միջոցներից է անցած նյութի կրկնությունը հաջորդ դասերի ընթացքում, որը և մենք կուսումնասիրենք դասալսումների ընթացքում:
Որոշվեց
- 10-րդ դասարանների դասղեկների կողմից դասալսումները հանրահաշիվ և երկրաչափություն առարկաներից իրականացնել 2 շաբաթվա ընթացքում։
- Ամեն շաբաթվա վերջում կատարել գիտելիքների և կարողությունների ստուգում չափորոշիչաշին հարցերի հիման վրա։
Comments
Post a Comment