24.01.2019թ. Բանակի օրվան նվիրված ,,Ծնվեց, որ ծնվենք, եղավ, որ լինենք,, խորագրով Բաց դասեր բոլոր դասարաններում, Դասալսումներ դասղեկների կողմից, Մասնագիտական կողմնորոշում
1. Բանակի օրվան նվիրված ,,Ծնվեց, որ ծնվենք, եղավ, որ լինենք,, խորագրով Բաց դասեր բոլոր դասարաններում
Բաց դասերը ընթանում են դասղեկի ժամերին
Առաջին հատված
Աշակերտները դիտեցին ,,Ծնվեց, որ ծնվենք, եղավ, որ լինենք,, խորագիրը կրող սահիկաշարը, որը պատմում է Հայոց բանակի ստեղծման և կայացման մասին: Այն պատմական անցում է Հայոց բոլոր թագավորւթյուններից մինչ մեր օրերը:
Երկրորդ հատված
Դերային խաղ
Պատահականության սկզբունքով աշակերտներն ընտրեցին իրենց դերերը: Կարճ ժամանակ հետո նրանք պատկերացնեցին այն նշանակությունը, պարտականությունը, դիրքորոշումը, որը պետք է կրեն, ունենան ըստ իրենց բաժին ընկած դերի.
Դերեր
հայ զինվոր,
պաշպանության նախարար
զորամասի հրամանատար
ռազմական արդյունաբերության աշխատակից
ծրագրավորող
օդաչու
ինժեներ
տանկիստ
հրետանավոր
զինվորական բժիշկ
քաղաքացիական բժիշկ
զինվորի քույր
զինվորի կին
զինվորի հայ
զինվորի մայր
ադրբեջանական բանակի զինվոր
զինծառայողի երեխա
սիրած աղջիկ
Հրամանատար- Ես կուսումնասիրեի ռազմական իրավիճակը և համապատասխան գոծողություններ կկատարեի: Այնպես կանեի, որ զոհերի թիվը հասներ նվազագույնի...
Արդյունաբերող - Ես կարտադրեմ մեր զենքը, Հայաստանը պետք է զենք արտադրի:
Դրա համար կօգտագործեմ ինժեներական խելքը, որից Հայաստանը ուժեղ է. մենք պետք է ունենք մեր զենքը:
Զինվորական բժիշկ - Ես կլինեմ լավ մասնագետ, չեմ բավարարվի իմ ստացած կրթությամբ, կավելացնեմ իմ գիտելիքները, կստանամ ամենաբարձր որակավորումը: Այդ ժամանակ միայն կլինեմ առաջին գծում, կօգտագործեմ իմ մասնագիտական ամբողջ ներուժը , որպեսզի ոչ մի զինվորական ծառայող բժշկի գործոնի պատճառով առողջական խնդիր չունենա:
Աշակերտներն արագ պատկերացրեցին իրենց դերերը իրականության մեջ և տվեցին հանգամանալից պատասխաններ՝ զինվորը հպարտ է, որ զինվոր է, որովհետև պաշտպանում է իր ընտանիքը, հարազատներին, հողը, որը մեկ բառով կոչվում է հայրենիք:
Արդյունաբերող - Ես կարտադրեմ մեր զենքը, Հայաստանը պետք է զենք արտադրի:
Դրա համար կօգտագործեմ ինժեներական խելքը, որից Հայաստանը ուժեղ է. մենք պետք է ունենք մեր զենքը:
Զինվորական բժիշկ - Ես կլինեմ լավ մասնագետ, չեմ բավարարվի իմ ստացած կրթությամբ, կավելացնեմ իմ գիտելիքները, կստանամ ամենաբարձր որակավորումը: Այդ ժամանակ միայն կլինեմ առաջին գծում, կօգտագործեմ իմ մասնագիտական ամբողջ ներուժը , որպեսզի ոչ մի զինվորական ծառայող բժշկի գործոնի պատճառով առողջական խնդիր չունենա:
... ամենահուզառատը զինվորի մայրն. թեև նա ծնել է որդի, որը պետք է պաշտպանի հայրենիքը, մեկ է՝ նա արցունքոտ աչքերով է ճանապարհում և դիմավորում իր զավակին: Այդ արցունքները սիրո, կորստի վախի և երջանկության արցունքներ են...
2. Դասալսումներ դասղեկների կողմից
Ուսումնական գործընթացի ուղղությունները մեկ դասաժամի ընթացքում
. Դասալսում դասղեկի կողմից
. Չափորոշիչային հարցերի ստուգում
. Անցածի կրկնություն
Ակնկալում է
Բանավոր, գրավոր և գործնական աշխատանքների միջոցով ապահովել հետադարձ կապի գործողությունը, որն ուսումնական գործընթացում կտա վերահսկողություն և ինքնավերահսկողություն:
Դասալսումները կզուգորդվեն չափորոշիչային հարցերի իմացության ստուգմամբ:
Դասալսումը կքննարկվի նույն օրը՝ դասավանդող ուսուցչի, դասղեկի, փոխտնօրենի մասնակցությամբ:
Շաբաթվա վերջում կկատարվի գիտելիքների և կարողությունների ստուգում չափորոշիչային հարցերի հիման վրա:
Դասարան՝ 10-դ
Դասղեկ՝ Լ. Թորոսյան
Ուսուցիչ՝ Ռ. Գասպարյան
Comments
Post a Comment