11.02.2019թ. Կինոդիտում՝ ,,Գիքորը,, , Այցելություն ԵՊՀ- ի Կենսաբանության ֆակուլտետ

Կինոդիտում՝ ,,Գիքորը,,

Մայրենիի օրվա և Ամենայն Հայոց Բանաստեղծի ծննդյան առիթով բոլոր դասարաններում  կազմակերպվում է ,, Գիքորը,, գեղարվեստական ֆիլմի դիտում: Այն Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքի երկրորդ էկրանավորումն է /1982թ. ռեժիսոր՝ Ս. Իսրայելյան, սցենարի հեղինակ՝ Հ. Մալյան/, որտեղ նկարահանվել է հայ կինոյի աստղաբույլը՝ Սոս Սարգսյան, Արմեն Ջիգարխանյան, Գալյա Նովենց, Ժենյա Ավետիսյան...
Ֆիլմը նույնքան ազդեցիկ էր, որքան առաջին անգամ դիտելիս։
Եվ ամեն անգամ հույսի, լավ ավարտի սպասումներ տածելով՝ .գուցե ...Գիքորը ապրի, նա պետք է ապրի...
Իսկ կյանքը, իրականությունը, ոչ ոք չհանդուրժի բազազ արտեմներին...

Աշակերտները  քննարկեցին ֆիլմը՝ ուսուցչի ուղղորդող հարցերով՝ քառաբաժան մեթոդով:
1. Քառաբաժան քննարկում
. ինչ տեսա
. Ինչ լսեցի 
. Ինչ զգացի
. Ինչ հասկացա
2. Կան Գիքորներ մեր օրերում?
3. Ինչ կանեի, որ Գիքորի նմանները չլինեին?






Աշխատանքը կազմակերպվեց դասղեկի ժամերին /10-ա, 10-բ դասարաններ/, իրականացրեցին  դասղեկները և Հայոց լեզվի և գրականության ուսուցիչները։



Թեմատիկ գրավոր աշխատանք հայոց լեզվից /N2/

Հարցաշար-թեստ վանկի, շեշտի, հնչյունափոխության շուրջ
Տարբերակ 1, 2, 3, 4





Մասնագիտական կողմնորոշում
Այցելություն ԵՊՀ- ի Կենսաբանության  ֆակուլտետ

Աշակերտները ծանոթացան Կենսաբանության ֆակուլտետի բաժինների և լաբորատորիաների հետ, կատարեցին փորձեր:
Աշակերտներին դիմավորեց փոխդեկան Կ. Ղազինյանը:  Նա ներկայացրեց  Կենսաբանության ֆակուլտետի ստեղծման պատմությունը, ծանոթացրեց բոլոր ամբիոննեի հետ։
ԵՊՀ-ի կենսաբանության ամբիոնը հիմնադրվել է 1933 թ. ին, որը կենսաբանության տարբեր բնագավառների գծով որակյալ մասնագետների պատրաստման հիմնական գիտակրթական կենտրոնն է:
Ֆակուլտետի կառուցվածքի մեջ մտնում է 8 ամբիոն՝
1. Բուսաբանություն
2. Կենդանաբանություն
3. Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա
4. Էկոլոգիա և բնության պահպանություն
5. Մանրէաբանության և բույսերի և մանրէների կենսատեխնոլոգիա
6. Գենետիկայի և բջջաբանություն
7.  Կենսաքիմիա
8. Կենսաֆիզիկա

Ակնաբուժության ամբիոնի դասախոս Ի. Էլոյանի փորձը վերաբերվում էր օդի կենսաբանական աղտոտվածության մակարդակին:
Ուռուցքաբանները աշակերտներին բացատրեցին ուռուցքային հիվանդությունների պատճառները եւ ինչես կարելի է խուսափել դրանցից։


Բուսաբանության ամբիոնի դասախոս Ռ.  Ադամյանի օգնությամբ աշակերտները մանրադիտակով ուսումնասիրում են բույսերի օրգաններից պատրաստուկների բջջային կառոջցվածքը: 

Գենետիկայի ամբիոնի ասպիրանտ Ա. Սարգսյանն աշակերտներին ցուցադրեց այն սարքավորումները, որոնց օգնությամբ ախտորոշվում են ժառանգական հիվանդությունները:  Աշակերտները մանրադիտակով ուսումնասիրեցին  հավաքակազմը  և գորտի արյան բջիջները:
Հանդիպման ավարտին մեր դպրոցի աշակերտները պատասխանեցին ԵՊՀ-ի ապագա լրագրողների հարցերին: Այցելությունն իրականացրեց Քիմիայի և Կենսաբանության  ուսուցիչ Լ. Բալայանը:



Comments