27.02.2019թ. Մայրենիի օրվան նվիրված միջոցառումների շաբաթ, Այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Դասընթաց Ամերիկյան համալսարանում ,,Տեխնովացիա Հայաստան 2019,, մրցույթի մասնակից թիմերի հետ
1.Մայրենիի օրվան նվիրված միջոցառումների շաբաթ
Լեզուն ազգի ինքնակերտման գրավականն է, նրա գոյության վկայականը: Մեզ համար այն ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատը, մշակույթը: Մեր լեզուն մեր միասնության, ինքնության պահպանման, մարտահրավերներին դիմագրավելու առհավատչյան է:
Հայոց պետական տոնացույցով փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Մայրենիի օր:
Լեզուն ազգի ինքնակերտման գրավականն է, նրա գոյության վկայականը: Մեզ համար այն ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատը, մշակույթը: Մեր լեզուն մեր միասնության, ինքնության պահպանման, մարտահրավերներին դիմագրավելու առհավատչյան է:
Հայոց պետական տոնացույցով փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Մայրենիի օր:
Լեզուն մշակութային արժեքների պահպանման գործիք է... - իր խոսքում ասաց դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը:
Մայրենիի օրվա և Հովհաննես Թումանյանի 150 ամյակին նվիրված միջոցառումների շաբաթը եզրափակվեց աշակերտների պատրաստած սահիկաշարերի ցուցադրությամբ, որոնք ներկայացնում էին մեր լեզուն, խաչքարերը, եկեղեցիները, քարտեզները:
2. Այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2019 թվականին կազմակերպում է Համահայկական 9-րդ մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը՝ ,,Իմ Սարյանը,, խորագրով: Փառատոնը նվիրված է 20-րդ դարի մեծագույն նկարիչներից մեկի, հայ նկարչության արդի դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանին:
Մրցույթ-փառատոնի շրջանակներում 10, 11, 12-րդ դասարաններում կազմակերպվում են այցելություններ նկարչի տուն-թանգարան, որն իրականացվում է դասղեկի ժամի շրջանակներում:
Աշակերտները ծանոթացան երկհարկանի առանձնատանը, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ.: Նրանք շրջեցին եռահարկ պատկերասրահով. այն կառուցվել է այդ տանը կից 1967 թ. -ին, որի հատակագծի հեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է դիտեցին մեծագույն նկարչի վրձնին պատկանող նկարները
10-դ դասարան, դասղեկ՝ Լ. Թորոսյան
3. Դասընթաց Ամերիկյան համալսարանում ,,Տեխնովացիա Հայաստան 2019,, մրցույթի մասնակից թիմերի հետ
Դասընթացին մասնակցում էին թիմեր հանրապետության 30-ից ավելի դպրոցներից:
Դասընթացի առաաջին հատվածում իրենց փորձով կիսվեցին 2017-2018թթ. հաջողություն ունեցած թիմերը:
Երկրորդ հատվածում հանդես եկան ,,Տեխնովացիա Հայաստան 2018,, -ի ժյուրիի անդամները և Ամերիկյան համալսարանի ուսանողները, ովքեր ներկայացրեցին՝
1. Գաղափարներ ընտրելու եղանակները /գաղափարների գեներացիա/
2. Բացթողումների արձանագրում և դրանց շտկում
Աշակերտների հարցերին պատասխանեցին նախորդ տարվա ժյուրիի անդամները և համալսարանի ուսանողները, ովքեր մասնակցել էին Startup մրցույթին:
Դասընթացը նպատակը նոր գաղափարների ստեղծման և դրանց իրագործման աշխատանքները ճիշտ կազմակերպելն է:
Ծրագիրն իրականացնում է ինֆորմատիկայի ուսուցիչ Ա. Մելքումյանը |
Comments
Post a Comment