01.03.2019թ. Գիտելիքների և կարողությունների ստուգում չափորոշիչային հարցերի հիման վրա /Հայոց լեզու և գրականություն/, Դասալսումներ դասղեկների կողմից ,,Անցած նյութի կրկնության կազմակերպումը,, թեմայով /Հայոց լեզու և գրականություն/, Կինոդիտում՝ ,,Արջամկան օրը,, /կինոդիտումը և ֆիլմի քննարկումը կատարվում են դասղեկի ժամերին/, Առողջ ապրելակերպ առարկայի շրջանակներում Բաց դաս Թեման՝ ,,Ներդաշնակություն,,, Թեմատիկ գրավոր աշխատանք Պատմությունից
1. Գիտելիքների և կարողությունների ստուգում չափորոշիչային հարցերի հիման վրա /Հայոց լեզու և գրականություն/
Շաբաթվա վերջում կատարվում է գիտելիքների և կարողությունների ստուգում չափորոշիչային հարցերի միջոցով. այն կազմվում է շաբաթվա ացած թեմաների հիման վրա: Նախատեսված չափորոշիչային նվազագույն հարցերին աշակերտները պետք է պատասխանեն անթերի:
2. Դասալսումներ դասղեկների կողմից ,,Անցած նյութի կրկնության կազմակերպումը,, թեմայով /Հայոց լեզու և գրականություն/
. Դասալսում դասղեկի կողմից
3. Կինոդիտում՝ ,,Արջամկան օրը,, /կինոդիտումը և ֆիլմի քննարկումը կատարվում են դասղեկի ժամերին/
Ռեժիսոր՝ Հարոլդ Ռեմիս
Դերերում՝ Բիլ Մյուրեյ, Էնդի Մաքդաուել
Ֆիլմի հերոսը մեծամիտ, ինքնահավան երիտասարդ է, որի կյանքը վերածվել է մղձավանջի: Նրա ամեն հաջորդ օրը նման է նախորդին, բայց նա կարող է ուղղել իր սխալները և լավը դառնալ...
Շաբաթվա վերջում կատարվում է գիտելիքների և կարողությունների ստուգում չափորոշիչային հարցերի միջոցով. այն կազմվում է շաբաթվա ացած թեմաների հիման վրա: Նախատեսված չափորոշիչային նվազագույն հարցերին աշակերտները պետք է պատասխանեն անթերի:
Անթերի արդյունք ունենալու համար ուսուցիչը լրացուցիչ դասաժամերի ընթացքում աշակերտին պատրաստում է շաբաթվա չափորոշիչային նվազագույն առաջադրանքների ամբողջական կատարմանը:
Գիտելիքների և կարողությունների ստուգման արդյունքում թերացող աշակերտներն այն կվերահանձնեն:
2. Դասալսումներ դասղեկների կողմից ,,Անցած նյութի կրկնության կազմակերպումը,, թեմայով /Հայոց լեզու և գրականություն/
Ուսումնական գործընթացի ուղղությունները մեկ դասաժամի ընթացքում
. Դասալսում դասղեկի կողմից
. Անցածի կրկնություն
. Չափորոշիչային հարցերի ստուգում
Ուսումնական գործընթացն ունի համակարգված հաջորդականություն
- Դասալսումներ դասղեկի կողմից
- Դասալսման քննարկում, որին մասնակցում են դասավանդող ուսուցիչը, դասղեկը, փոխտնօրենը
- Գիտելիքների և կարողությունների ստուգում
- Գիտելիքների և կարողությունների ստուգման արդյունքում թերացող աշակերտների կողմից չափորոշիչային նվազագույն մակարդակի առաջադրանքների վերահանձնում
- Աշակերտի հետ լրացուցիչ կոնսուլտացիայի կազմակերպում Հանրահաշվի և Երկրաչափության ուսուցչի կողմից
Այս կերպ բանավոր, գրավոր և գործնական աշխատանքների միջոցով կատարվում է հետադարձ կապի գործողությունը, որն ուսումնական գործընթացում ապահովում է վերահսկողություն և ինքնավերահսկողություն:
Դասալսումը քննարկվում է նույն օրը՝ դասավանդող ուսուցչի, դասղեկի, փոխտնօրենի մասնակցությամբ:
Առարկա՝ Հայոց լեզու
Դասարան՝ 10-դ
Դասղեկ՝ Լ. Թորոսյան
Դասավանդող ուսուցիչ՝ Լ. Աբաջյան
3. Կինոդիտում՝ ,,Արջամկան օրը,, /կինոդիտումը և ֆիլմի քննարկումը կատարվում են դասղեկի ժամերին/
Ռեժիսոր՝ Հարոլդ Ռեմիս
Դերերում՝ Բիլ Մյուրեյ, Էնդի Մաքդաուել
Ֆիլմի հերոսը մեծամիտ, ինքնահավան երիտասարդ է, որի կյանքը վերածվել է մղձավանջի: Նրա ամեն հաջորդ օրը նման է նախորդին, բայց նա կարող է ուղղել իր սխալները և լավը դառնալ...
Քննարկումներ
Ինեսա /11-ա/
-Ֆիլմի կարևորագույն նպատակն էր՝ հանդիսատեսին հաղորդել ժամանակի կարևորության անժխտելի փաստը: Ֆիլմը սովորեցնում էր գնահատել մեր հարազատների ու ընկերներին, արժևորել մեզ շրջապատող մարդկանց ու նրանց հետ լավ վարվել: Պետք է ապրել այնպես, որ չափսոսենք զուր վատնած ժամանակի, չարված գործերի համար: Եթե ցանկանում ենք, որ փոխվի իրականությունը դեպի լավը, ապա առաջին հերթին պետք է մենք փոխվենք:
Մագդա /11-ա/
-Ես հասկացա, որ անհրաժեշտ է ճիշտ տնօրինել ժամանակը: Այն պետք է անցկացնել հետաքրքիր, իմաստալի, ոչ թե մտածել կյանքին վերջ տալու մասին: Ամեն օրը յուրովի անցկացնելը իմաստավորում է մարդու կյանքը:
Ժաննա /11-րդ/
Ֆիլմը մի լրագրողի մասին է, ով ամեն տարի մի ռեպորտաժ է պատրաստում նահանգներից մեկի մասին /ԱՄՆ/: Տարօրինակ իրավիճակ է ստեղծվում, երբ տղան ամեն օր նույն կերպ է սկսում և ավարտում օրը: Սկզբում նա ուզում է վերջ տալ կյանքին, սակայն հետո հասկանում է, որ ամեն ինչ կախված է իր տրամադրվածությունից և դեպի լավն է փոխում ոչ միայն իր, այլև շրջապատի կյանքը:
4. Առողջ ապրելակերպ առարկայի շրջանակներում Բաց դաս
Թեման՝ ,,Ներդաշնակություն,,
Մասնակցում են 10-րդ դասարաններից կազմված խմբերը
Դասի ընթացքը
Խմբային աշխատանք- իրավիճակների քննարկում
Իրավիճակ 1
Հասարակություն, ուր բոլորին վերաբերվում են նույն կերպ:
-Ինչպես կզարգանա տվյալ հասարակությունը:
-Կպահպանի արդյոք ներդաշնակությունը: Հիմնավորել:
Իրավիճակ 2
Հասարակություն, ուր բոլորին տրվում է նույն հնարավորությունները:
- Ինչպես կզարգանա տվյալ հասարակությունը:
- Կպահպանվի արդյոք ներդաշնակությունը: Հիմավորել:
Աշակերտները բերեցին հավասարակշռման օրինակներ և ցույց տվեցին այն քայլերը, որով կարելի է հասնել ներդաշնակցության: Նրանք արտահայտեցին սեփական կարծիքները, մտորեցին ներդաշնակության մասին, բերեցին օրինակներ, փորձեցին հասկանալ ներդաշնակցության կարևորությունը հասարակությունում:
Դասը վարում է Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լ. Սաֆարյանը |
5. Թեմատիկ գրավոր աշխատանք Պատմությունից
Մասնակցում են 12, 11-րդ դասարանի աշակերտները
Comments
Post a Comment