12.03.2019թ. Մասնագիտական կողմնորոշում /դասընթացը վարում է Ճարտարագիտության և շինարարության Հայաաստանի ազգային համալսարանի աշխատակիցը/, ՏՀՏ գործիքների կիրառումը ուսուցման գործընթացում/Համագործակցային Padlet, Learningapps/, Ուսումնական նախագիծ ,,Ինժեներության հրաշքները,, թեմայով

1. Ուսումնական նախագիծ ,,Ինժեներության հրաշքները,, թեմայով


Թեմա 1
Մետրո

Նպատակը

Աշակերտներին ծանոթացնել մետրոյի ստեղծման նպատակներին:
  • Աշակերտներին բացատրել մետրոյի կառուցվածքը:
  • Աշակերտներին ներկայացնել մետրոյի հետ կապ ունեցող մասնագիտությունները
  • Աշակերտներին ներկայացնել այդ մասնագիտությունները տվող համալսարանները
Ընթացքը
    1. Մտավոր գրոհի միջոցով աշակերտները ասում են, թե իրենց կարծիքով
    • Ինչու՞ է ստեղծվել մետրոն:
    • Ի՞նչ կառուցվածք ունի մետրոն:
    • Ի՞նչ մասնագետներ են աշխատում մետրոյում:
    • Որտե՞ղ պետք է սովորել՝ մետրոյում աշխատելու համար:
    2. Աշակերտները դիտեցին Чудеса инженерии: Метро ֆիլմը, որ պատրաստել է Նեյշնլ Ջեոգրաֆիքը:
    3. Աշակերտները վերադառնում են մտավոր գրոհի պաստառներին /գրատախտակին և վերանայում են այն:
    4. Թեման կամփոփվի մետրոպոլիտեն այցելությամբ

      ,,Ինժեներության հրաշքները,, թեմայով նախագիծն իրականացվում է դասղեկի ժամերին

      Դասղեկն աշակերտներին ծանոթացրեց մետրոյի ստեղծման և նշանակության, մասնագիտությունների, համապատասխան կրթության մասին:
      Մինչ ֆիլմը դիտելը, մտագրոհի մեթոդով  աշակերտները նախնական տեղեկություններ են տալիս մետրոյի մասին՝ հիմնվելով ուսուցչի ներկայացրած փաստերի և տեղեկությունների վրա: Նա գրատախտակի կենտրոնում գրում է ,,Մետրոպոլիտեն,, բառը, որի շուրջ աշակերտների կողմից ավելանում են մետրոյին  առնչվող հասկացողություններ:
      . Մասնագիտությունները
      . Կրթությունը՝ մետրոյում աշխատելու համար
      . Որպես փոխադրամիջոց
      . Ստրատեգիական նշանակությունը
      . Կառուցվածքը

      Ֆիլմը դիտելուց հետո աշակերտները դարձյալ անցան մտագրոհի և ,,Մետրոպոլիտեն,, բառի շուրջ ավելացրեցին այն թերի մնացած բառերը, որոնք մտագրոհի առաջին փուլում չէին ասվել:
      Փաստագրական ֆիլմը պատմում է Լոնդոնի մետրոպոլիտենի մասին. այն հնագույնն է և խոշորագույններից մեկը աշխարհում: Լոնդոնի մետրոն իր աշխատանքը սկսել է 1863 թ. հունվարի 10-ին, ունի 270 կայարան, գծերի երկարությունը՝ 408 կմ է:
      Ֆիլմն ավելացրեց աշակերտների գիտելիքները ,,Մետրո,, երևույթի մասին, քանի որ մտագրոհի երկրորդ փուլում ավելացավ մասնագիտությունների թիվը,        կարուցվածքի և նշանակության նոր բացահայտումներ արվեցին։ 

      Աշակետների առանձնացրած մասնագիտությունները , կառուցվածքի և նշանակության մասին տեղեկությունները ֆիլմը դիտելուց հետո․

      Մասնագիտությունները՝ տոմսավաճառ, փրկարար, ինժեներ, հսկիչ, ոստիկան, մաքրող, հանքափոր , էլեկտրականության մասնագետ, վագոնավար ...
      Կառուցվածքը՝ կանգառներ, վագոններ, երկաթգիծ, ստորգետնյա անցումներ, էքսկալատոր, պահակակետ
      Նշանակությունը՝ արագ տեղափոխումը, խցանումներից խուսափելը, բնական ռեսուրսների խնայումը, շրջակայքը չաղտոտելը, ժամանակի խնայողություն

      Այսպիսով՝ համալրվեցին մետրոյի մասնագիտությունների, համապատասխան կրթություն ստանալու,  կառուցվածքի, նշանակության մասին գիտելիքները, որը կարող է ուղղորդել աշակերտներին նաև մասնագիտական կողմնորոշման մեջ:



      Ուսումնական նախագիծը իրականացվում է դասղեկի ժամերին
      /10-դ դասարան/


      2. Մասնագիտական կողմնորոշում /դասընթացը վարում է Ճարտարագիտության և շինարարության Հայաաստանի ազգային համալսարանի աշխատակիցը/

      Համալսարանը հնի և նորի համալիր գաղափարակիր է:

      Համալսարանի աշխատակիցը աշակետներին ներկայացրեց ԲՈՒՀ-ը, որն ունի եռաստիճան կրթական համակարգ՝
      1. Բակալավրիատ
      2. Մագիստրատուրա
      3. Հետբուհական կրթություն

      Ուսուցումը կատարվում է հայերենով և օտար լեզուներով. այն իրականացնում է ուսանողների և դասխոսների փոխանակման ծրագրեր Եվրոպական, ԱՊՀ և մի շարք այլ երկրներում: Հայաստանի ճարտարապետության դիպլոմը պաշտոնապես ճանաչվել է Ֆրանսիայում:


      Մասնագիտական կողմնորոծում դասընթացին մասնակցորմ են 
      12-րդ դասարանների աշակերտները


      3. ՏՀՏ գործիքների կիրառումը ուսուցման գործընթացում/Համագործակցային Padlet, Learningapps/

      Ուսուցիչներն այս գործիքներն օգտագործում են ուսումնական նյութեր ստեղծելու ժամանակ, որը տեղադրվում է դպրոցի կայքում: ,,ՏՀՏ գործիքների կիրառումը ուսուցման գործընթացում,, թեմայով դպրոցում պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստումներ, ինչի արդյունքում ուսուցիչները կարողացել են տիրապետել  ՏՀՏ գործիքներին և այն օգտագործել ուսուցման գործընթացում՝ դասապրոցեսը և սովորելը դարձնելով հետաքրքիր և հագեցած: 



      Կենսաբանության և քիմիայի ուսուցիչ Լ. Բալայանը, ՏՀՏ գործիքների կիրառմաամբ,  նոր ուսումնական նյութը տեղադրում է կայքում: 




      Comments