13.03.2019թ. Մեր դպրոցը մասնակցում է < Տեխնովացիա Հայաստան 2019> ծրագրին, Դասալսումներ դասղեկների կողմից Հայոց լեզվի և գրականության ժամերին ,,Անցած նյութի կրկնության կազմակերպումը,, թեմայով
Մեր դպրոցը մասնակցում է < Տեխնովացիա Հայաստան 2019> ծրագրին
< Տեխնովացիա Հայաստան 2019> ծրագիրը բջջային հավելվածների մրցույթ է, որին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներից աղջիկներ և ուսուցիչներ:
Աշակերտներին հանձնարարված է ստեղծել հեռախոսայհին ծրագիր, որը մարդկությանը կօգնի լուծելու բնապահպանության խնդիրներից մեկը՝ աղբի վերամշակումը: Գաղափարն ակնկալում է կապ մարդկանց և վերամշակող կազմակերպությունների միջև, սովորեցնում է պահպանել բնությունը և բնական ռեսուրսները, մաքուր պահել շրջապատը:
Ծրագիրը կազմված է 4 մասից`
1. բիզնես (business)
2. մարկետինգ (marketing)
3. կոդավորում(coding)
Այսօր դասաժամին՝
1. Ուսումնասիրվեց հեռախոսային հավելվածների շուկան
2. Հարցազրույց անցորդների հետ /հարցերի քննարկում /
- Հայաստանում աղբի վերամշակումը
- Տեղեկություն և կապ վերամշակվող կազմակերպությունների հետ
3. Բիզնես-քարտի ստեղծում
< Տեխնովացիա Հայաստան 2019> ծրագիրն իրականացնում է ինֆորմատիկայի ուսուցիչ Ա. Մելքումյանը |
,,Անցած նյութի կրկնության կազմակերպումը,, թեմայով
Ուսումնական գործընթացի ուղղությունները մեկ դասաժամի ընթացքում
. Դասալսում դասղեկի կողմից
. Անցածի կրկնություն
. Չափորոշիչային հարցերի ստուգում
Ուսումնական գործընթացն ունի համակարգված հաջորդականություն
- Դասալսումներ դասղեկի կողմից
- Դասալսման քննարկում, որին մասնակցում են դասավանդող ուսուցիչը, դասղեկը, փոխտնօրենը
- Գիտելիքների և կարողությունների ստուգում
- Գիտելիքների և կարողությունների ստուգման արդյունքում թերացող աշակերտների կողմից չափորոշիչային նվազագույն մակարդակի առաջադրանքների վերահանձնում
- Աշակերտի հետ լրացուցիչ կոնսուլտացիայի կազմակերպում Հանրահաշվի և Երկրաչափության ուսուցչի կողմից
Այս կերպ, բանավոր, գրավոր և գործնական աշխատանքների միջոցով կատարվում է
է հետադարձ կապի գործողությունը, որն ուսումնական գործընթացում ապահովում է վերահսկողություն և ինքնավերահսկողություն:
Առարկա՝ Հայ գրականություն
Դասարան՝ 10-դ
Comments
Post a Comment