18.03.2019թ. Ուսումնական նախագիծ ,,Ինժեներության հրաշքները,, թեմայով /նախագծի հեղինակ՝ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյան/, Մասնագիտական կողմնորոշում /դասընթացը վարում է Եվրոպական համալսարանի աշխատակիցը/

Ուսումնական նախագիծ ,,Ինժեներության հրաշքները,, թեմայով
/նախագծի հեղինակ՝ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյան/
Թեմա 1
Մետրո

Նպատակը
  • Աշակերտներին ծանոթացնել մետրոյի ստեղծման նպատակներին:
  • Աշակերտներին բացատրել մետրոյի կառուցվածքը:
  • Աշակերտներին ներկայացնել մետրոյի հետ կապ ունեցող մասնագիտությունները
  • Աշակերտներին ներկայացնել այդ մասնագիտությունները տվող համալսարանները
Ընթացքը

    1. Մտավոր գրոհի միջոցով աշակերտները ասում են, թե իրենց կարծիքով
    • Ինչու՞ է ստեղծվել մետրոն:
    • Ի՞նչ կառուցվածք ունի մետրոն:
    • Ի՞նչ մասնագետներ են աշխատում մետրոյում:
    • Որտե՞ղ պետք է սովորել՝ մետրոյում աշխատելու համար:
    2. Աշակերտները դիտեցին Чудеса инженерии: Метро ֆիլմը, որ պատրաստել է Նեյշնլ Ջեոգրաֆիքը:
    3. Աշակերտները վերադառնում են մտավոր գրոհի պաստառներին, գրատախտակին և վերանայում են այն:
    4. Թեման կամփոփվի մետրոպոլիտեն այցելությամբ

    ,,Ինժեներության հրաշքները,, թեմայով նախագիծն իրականացվում է դասղեկի ժամերին

    1-ին հատված
    Ուսուցիչը գրատախտակին գրում է ,,Մետրոպոլիտեն,, բառը:
    Մինչ ֆիլմը դիտելը՝ աշակերտները  մտավոր գրոհի միջոցով ասում են այն մասնագիտությունները, որ իրենց կարծիքով կա մետրոպոլիտենում։
    Նրանք կարծում էին, որ մետրոպոլիտենում աշխատում են ինժեներ, գանձապահ, տոմսավաճառ, վարորդ, հոսանքի մասնագետ, կարգավորող, ոստիկան:
    Մետրոյի կառուցվածքը պատկերացնում էինշարժասանդուխքով, գնացքով:
    Նրանց կարծիքով, մետրոյում աշխատելու համար, կրթություն կարելի ձեռք բերել հենց մետրոյում: Աշակերտներն իրենց պատկերացումներն ասացին նաև մետրոյի նշանակության մասին՝ արագ տեղափոխություն, անվտանգություն, աշխատատեղեր:

    2-րդ հատված
    Ֆիլմի դիտում՝ ,,Ինժեներության հրաշքները,, , որը պատրաստել է Նեյշնլ Ջեոգրաֆիքը:
    Փաստագրական ֆիլմը պատմում է Լոնդոնի մետրոպոլիտենի մասին. այն հնագույնն է և խոշորագույններից մեկը աշխարհում: Լոնդոնի մետրոն իր աշխատանքը սկսել է 1863 թ. հունվարի 10-ին, ունի 270 կայարան, գծերի երկարությունը՝ 408 կմ է:

    3-րդ հատված
    Ֆիլմը դիտելուց հետո աշակերտները մասնագիտությունների թվին ավելացրեցին ճարտարապետ, կառավարման կենտրոնի աշխատող, հանքափորեր:
    Կառուցվածքը՝ կանգառներ, վագոններ, երկաթգիծ, ստորգետնյա անցումներ, պահակակետ
    Նշանակությունը՝ խցանումներից խուսափելը, բնական ռեսուրսների խնայումը, շրջակայքը չաղտոտել, ժամանակի խնայողություն
    Աշակերտները ծանոթացան մետրոյի ստեղծման և նշանակության, մասնագիտությունների, համապատասխան կրթության մասին:
    Նրանք հասկացան, որ մետրոյում աշխատելու համար անժրաժեշտ է կրթություն, որը կարող են ձեռք բերել Ճարտարագիտական համալսարանում և ոչ միայն:


    Այսպիսով՝ համալրվեցին մետրոյի մասնագիտությունների, համապատասխան կրթություն ստանալու,  կառուցվածքի, նշանակության մասին գիտելիքները, որը կարող է ուղղորդել աշակերտներին նաև մասնագիտական կողմնորոշման մեջ:



    11-րդ դասարան, դասղեկ Ա. Ապրեսյան


    Մասնագիտական կողմնորոշում 
    /դասընթացը վարում է Եվրոպական համալսարանի աշխատակիցը/

     Եվրոպական համալսարանը հիմնադրվել է Հայաստանի և Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի հիման վրա: Այն կրթական հաստատություն է, որին անդամակցում են 500 համալսարաններ 40 երկրներից:
    Եվրոպական համալսարանի աշխատակիցները ներկայացրին բուհի ֆակուլտետները, մասնագիտությունները:
    Համալսարանը կատարում է ընդունելություն բակալավրիատում և մագիստրատուրայում հետևյալ մասնագիտություններով՝
    . Տեղեկատվական տեխնոլոգիաներ
    . Տեղեկատվական անվտանգություն
    . Ինֆորմատիկա
    . Իրավագիտություն
    . Հոգեբանություն
    . Միջազգային հարաբերություններ
    . Տնտեսագիտություն
    . Կառավարում
    . Ֆինանսներ
    . Տուրիզմ
    . Լեզվաբանություն





    Դասընթացին ներկա են 12-րդ դասարանի աշակերտները




    Comments