20.03.2019թ. Ուսումնական նախագիծ ,,Ինժեներության հրաշքները,, թեմայով /նախագծի հեղինակ՝ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյան/, Բանավեճի ակումբ, Թեմատիկ գրավոր աշխատանք Հայոց պատմությունից
Ուսումնական նախագիծ ,,Ինժեներության հրաշքները,, թեմայով
Թեմա 1
2. Բանավեճի ակումբ
Հանդիպումը տեղի ունեցավ 78 դպրոցում: Դպրոցի թիմը բանավիճեց 184 ավագ դպրոցի թիմի հետ:
Թեման՝
,,Պետությունը պետք է ֆինանսավորի երիտասարդական կուսակցություններին,,
Մասնակիցներ
Կարապետյան Ժենյա 10-ա
Կարապետյան Լուիզա 11-ա
Ոսկանյան Արփինե 11-ա
Գրիգորյան Գոհար 11-ա
Առուստամյան Արմեն 11-բ
Բանավեճի ձևաչափի սկզբունքներն են՝
1. Խոսնակները պետք է իրենց կարծիքներն արտահայտեն նախատեսված ժամանակահատվածում
2. Ելույթների կառուցվածքն ակնկալում է՝ պնդում-փաստ- փաստարկում- եզրակացություն
3. Հարցերը պետք է բխեն հակառակ թիմի կառուցողական ելույթներից
Վիճակահանությամբ մեր դպրոցի թիմը հանդես եկավ ,,դեմ,, դիրքորոշմամբ
Թեմատիկ գրավոր աշխատանք Հայոց պատմությունից
Մասնակցում են 10, 11-րդ դասարանները
/նախագծի հեղինակ՝ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյան/
Թեմա 1
Մետրո
Նպատակը
- Աշակերտներին ծանոթացնել մետրոյի ստեղծման նպատակներին:
- Աշակերտներին բացատրել մետրոյի կառուցվածքը:
- Աշակերտներին ներկայացնել մետրոյի հետ կապ ունեցող մասնագիտությունները
- Աշակերտներին ներկայացնել այդ մասնագիտությունները տվող համալսարանները
1. Մտավոր գրոհի միջոցով աշակերտները ասում են, թե իրենց կարծիքով
- Ինչու՞ է ստեղծվել մետրոն:
- Ի՞նչ կառուցվածք ունի մետրոն:
- Ի՞նչ մասնագետներ են աշխատում մետրոյում:
- Որտե՞ղ պետք է սովորել՝ մետրոյում աշխատելու համար:
3. Աշակերտները վերադառնում են մտավոր գրոհի պաստառներին, գրատախտակին և վերանայում են այն:
4. Թեման կամփոփվի մետրոպոլիտեն այցելությամբ
,,Ինժեներության հրաշքները,, թեմայով նախագիծն իրականացվում է դասղեկի ժամերին
1-ին հատված
Ուսուցիչը գրատախտակին գրում է ,,Մետրոպոլիտեն,, բառը:
Մինչ ֆիլմը դիտելը՝ աշակերտները մտավոր գրոհի միջոցով ասում են այն մասնագիտությունները, որ իրենց կարծիքով կա մետրոպոլիտենում։
Նրանք կարծում էին, որ մետրոպոլիտենում աշխատում են ինժեներ, մեքենավար, համակարգչային մասնագետ, տոմսավաճառ, օպերատոր:
Մետրոյի կառուցվածքը պատկերացնում էին շարժասանդուխքով, վագոնով, պահակակետով:
Նրանց կարծիքով, մետրոյում աշխատելու համար, կրթություն կարելի է ձեռք բերել Ճարտարապետաշինարարական համալսարանում: Աշակերտներն իրենց պատկերացումներն ասացին նաև մետրոյի նշանակության մասին՝ անվտանգ, արագ, մեծաքանակ տեղափոխություն:
2-րդ հատված
Ֆիլմի դիտում՝ ,,Ինժեներության հրաշքները,, , որը պատրաստել է Նեյշնլ Ջեոգրաֆիքը:
Փաստագրական ֆիլմը պատմում է Լոնդոնի մետրոպոլիտենի մասին. այն հնագույնն է և խոշորագույններից մեկը աշխարհում: Լոնդոնի մետրոն իր աշխատանքը սկսել է 1863 թ. հունվարի 10-ին, ունի 270 կայարան, գծերի երկարությունը՝ 408 կմ է:
3-րդ հատված
Ֆիլմը դիտելուց հետո աշակերտները մասնագիտությունների թվին ավելացրեցին կառավարման կենտրոնի աշխատակից, հոսանքի մասնագետ, ճարտարապետ, հանքափոր, էկոլոգ, անվտանգության աշխատակիցներ:
Կառուցվածքը՝ մետաղական կոնստրուկցիաներ, ստորգետնյա անցումներ, ստորջրյա ուղիներ:
Նշանակությունը՝ էկոլոգիապես մաքուր, մատչելի փոխադրամիջոց:
Կրթություն ստանալու համար ավելացրեցին Ժողտնտեսության ինստիտուտը և Ագրարային համալսարանի Ճանապարհաշինական ֆակուլտետը:
Աշակերտները ծանոթացան մետրոյի ստեղծման և նշանակության, մասնագիտությունների, համապատասխան կրթության մասին:
Այսպիսով՝ համալրվեցին մետրոյի մասնագիտությունների, համապատասխան կրթություն ստանալու, կառուցվածքի, նշանակության մասին գիտելիքները, որը կարող է ուղղորդել աշակերտներին նաև մասնագիտական կողմնորոշման մեջ:
10-ա դասարան, դասղեկ՝ Գ. Գևորգյան
2. Բանավեճի ակումբ
Հանդիպումը տեղի ունեցավ 78 դպրոցում: Դպրոցի թիմը բանավիճեց 184 ավագ դպրոցի թիմի հետ:
Թեման՝
,,Պետությունը պետք է ֆինանսավորի երիտասարդական կուսակցություններին,,
Մասնակիցներ
Կարապետյան Ժենյա 10-ա
Կարապետյան Լուիզա 11-ա
Ոսկանյան Արփինե 11-ա
Գրիգորյան Գոհար 11-ա
Առուստամյան Արմեն 11-բ
Բանավեճի ձևաչափի սկզբունքներն են՝
1. Խոսնակները պետք է իրենց կարծիքներն արտահայտեն նախատեսված ժամանակահատվածում
2. Ելույթների կառուցվածքն ակնկալում է՝ պնդում-փաստ- փաստարկում- եզրակացություն
3. Հարցերը պետք է բխեն հակառակ թիմի կառուցողական ելույթներից
Վիճակահանությամբ մեր դպրոցի թիմը հանդես եկավ ,,դեմ,, դիրքորոշմամբ
Պնդում՝
-Պետությունը չպետք է ֆինանսավերի երիտասարդական կուսակցություններին, քանի որ հարկատու քաղաքացին պարտավոր չէ ֆինանսապես աջակցել այն կուսակցությանը, որին չի հարում կամ հավակնում:Թեմատիկ գրավոր աշխատանք Հայոց պատմությունից
Մասնակցում են 10, 11-րդ դասարանները
Comments
Post a Comment