10.04.2019թ. Դասղեկի ժամ /թեման՝ ,,Մասնագիտական կողմնորոշում,, /ֆիլմի դիտում, այցելություն բուհեր/, Դասղեկների կողմից դասալսումներ Հայոց պատմության դասաժամերին ,, Անցած նյութի կրկնության կազմակերպումը,, թեմայով /10-ա, 10-դ դասարաններ/, Դասլսումների քննարկում, ,,Կարստային միջավայրերի պաշտպանություն,, /նախագիծը կազմակերպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն/

1. Դասղեկի ժամ
/թեման՝ ,,Մասնագիտական կողմնորոշում,,
 /ֆիլմի դիտում, այցելություն բուհեր/

Մասնագիտության ճիշտ ընտրությունը լավ մասնագետ դառնալու առաջին պայմանն է։ Եվ առհասարակ, ամեն ինչ կախված է ընտրությունից, այն ոչ միայն բնորոշում է մարդուն, նրա նախասիրությունները, ճաշակը, հակումները գիտության այս կամ այն բնագավարում, այլև կերտում է նրա ապագան։ Հիմնականում մասնագիտություն ընտրում են դպրոցում սովորելու տարիներին, ապա ուսանում նախընտրած բուհերում, կամ արհեստագործական ուսումնական հաստատություններում։ 
Մասնագիտական կողմնորոշում դասընթացը պարբերաբար հյուրընկալում է  բուհերի դասախոսների, ինչպես նաև իրականացվում են այցելություններ տարբեր բուհեր։
Դասղեկի ժամերին նախատեսված այս ֆիլմերը առաջարկել է դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը։ Այն պատկերացում, գիտելիքներ, տեղեկություններ է տալիս մարդկային պատմության չափ հին մասնագիտությունների մասին, ինչպիսին են իրավաբանի, բժշկի, շինարարի մասնագիտությունները։ Իսկ արաջին կին ծրագրավորողը համարվում է Ջորջ Բայրոնի դուստրը՝ Ադա Լավլեյսին։ Ներկայացված ֆիլմերը դասարանները դիտում են ըստ հոսքային ուղղվածությունների:
Տնտեսագետի մասնագիտություն, Ծրագրավորողի մասնագիտություն, Իրավաբանի մասնագիտություն, Բժշկի մասնագիտություն, Շինարարի մասնագիտություն:
Դասարան՝ 11֊րդ դասարաններ /հումանիտար ուղղվածություն/
Դասղեկ՝ Ն. Գալստյան
Աշակերտները դիտեցին ֆիլմ իրավաբանի մասնագիտության մասին, որին հաջորդեց ֆիլմը քննարկումը: Ուսուցիչի հարցերը թույլ տվեցին աշակերտներին հասկանալ և մեկնաբանել իրավաբանի մասնագիտությունը:
Գուցե նրանցից քչերը դառնան իրավաբան, սակայն դասարանը ընկալեց և հասկացավ այս լրջագույն մասնագիտության նպատակը, պատասխանատվությունը, անհրաժեշտությունը։





Հատվածներ ֆիլմի քննարկումից

- Իրավաբանի մասնագիտությունը շատ կարևոր և անհրաժեշտ մասնագիտություն է, եթե, իհարկե, լավ մասնագետ ես դառնում: Այն կարևոր է հասարակության մեջ կարգ ու կանոն և արդարություն հաստատելու համար:

- Թեև մեր իրավունքներն իմանալը և պաշտպանելը յուրաքանչյուրիս խնդիրն է, բայց իրավաբաններն ունեն իրենց առաքելությունը՝ խորապես ուսումնասիրել օրենսգիրքը և պաշտպանել արդարությունը: Այն շատ պատասխանատու աշխատանք է:
Եվ եթե որոշել ես դառնալ իրավաբան, ապա միայն լավ իրավաբան:

- Ես գնահատում եմ իրավաբանի մասնագիտությունը, թեև ընտրել եմ այլ մասնագիտություն: Այն կարևոր է պետության և հասարակության համար: Դու քեզ պաշտպանված ես զգում այն երկրում, որտեղ օրենքները պաշտպանվում են, որտեղ հարգվում է մարդու իրավունքները: Այն նաև լավ վարձատրվող մասնագիտություն է, եթե լավ իրավաբան ես:

- Ցանկացած անարդարացի երևույթ, հանցագործություն պահանջում է իրավաբանական ընթացք, պարզաբանում, որի համար իրավաբանի մասնագիտություն է պետք, նրանք երբեմն փրկում են մարդյային կյանքեր: Իրավաբանը կոչված է ճիշտ փաստեր և որոշումներ կայացնի: Լավ իրավաբաններին ճանաչում են ամբողջ աշխարհով: Նրանք իրենց ազգի և համայն մարդկության պատիվն են:


2. Դասղեկների կողմից դասալսումներ Հայոց պատմության դասաժամերին ,, Անցած նյութի կրկնության կազմակերպումը,, թեմայով /10-ա, 10-դ դասարաններ/

Դասալսումները դասղեկների կողմից կատարվեցին 10, 11-րդ դասարաններում Հայոց լեզվի և գրականության, Հանրահաշվի, Երկրաչափության առարկաներից, այժմ դասալսումները շարունակվում են Հայոց պատմության դասաժամերին:
Այս ուսումնական գործընթացը նաև ուսումնասիրություն է, երբ մեկ դասաժամի  ընթացքում կատարվում է՝
1. Անցած նյութի կրկնություն
2. Նոր նյութի հաղորդում
3. Հարցումներ ուսուցչի կողմից
4. Նվազագույն մակարդակի հարցաթերթիկների լրացում

Շաբաթվա վերջում աշակերտները լրացնում են հարցաթերթիկ. դրանք շաբաթվա  ընթացքում անցած թեմաների  նվազագույն հարցերն են, ինչն աշակերտը պետք է լրացնի առանց թերության:
Որևէ թերի պատասխանի դեպքում՝ նա գրավոր աշխատանքը կվերահանձնի:
Գործընթացին ներգրավվեցին նաև ծնողները, ովքեր տեսան իրենց երեխաների ցուցանիշների սկզբնական և շարունակական ընթացքը և աճը:

Տևական աշխատանքները տվեցին իրենց տեսանելի արդյունքները, ինչը վերջին Մանկավարժական խորհրդին ներկայացրեցին տնօրենի տեղակալները:
Այն թույլ տվեց կատարել որոշ դիտարկումներ.

. Ուսուցման արդյունավետություն
. Դասղեկի կողմից հսկողություն
. Թերացող աշակերտների առաջադիմություն
. Ծնողի ներգրավվածության առավելությունները գործընթացին

Դասարան՝ 10-ա
Դասղեկ՝ Գ. Գևորգյան
Ուսուցիչ՝ Ա. Նիազյան





Դասարան՝ 10-դ
Դասղեկ՝ Լ. Թորոսյան
Ուսուցիչ՝ Ա. Ասլիբեկյան




3. Դասլսումների քննարկում

Դասալսումը քննարկվում է դասղեկի, դասավանդող ուսուցչի, տնօրենի տեղակալների մասնակցությամբ՝ առաջնորդվելով դասալսման ձևաչափով և չափորոշիչային նվազագույն հարցերի պատասխանների արդյունքներով:





4. ,,Կարստային միջավայրերի պաշտպանություն,,
Նախագիծը կազմակերպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն

,,Կարստային միջավայրերի պաշտպանություն,, նախագիծը մրցութային է, որն իրականացնում է դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը: Մասնակցում են ֆիզմաթ և կենսաքիմիա հոսքերի աշակերտները:
Ծրագրի շրջանակներում աշակերտները պետք է պատրաստեն սահիկաշարեր  PowerPoint ծրագրով:
Աշակերտներն արդեն ձևավորվել են խմբերի և ստացել հանձնարարությունը
Հանձնարարված էր՝ 
Առաաջին խումբ
- Ուսումնասիրել կարստ հասկացությունը և կարստային քարանձավները
Երկրորդ խումբ
- Հայաստանի կարստային քարանձավներն ու միջավայրերը

Այսօր նրան ուսուցչի ուղղորդմամբ ընտրեցին համապատասխան նկարներ և նյութեր սահիկաշարը պատրաստելու համար:
Աշխատանքներն ընթանում են փուլերով, որի ընթացքում աշակերտները կստեղծեն տեսաբացատրություններ և դրանց վրա կավելացնեն ինտերակտիվ առաջադրանքներ:
Հանդիպումը կայանալու է սահմանված օրերին, նախատեսված է աշխատանքներն  ավարտել մինչև ապրիլի 30-ը:








Comments