18.04.2019թ. Դասղեկների կողմից դասալսումներ Հայոց պատմության դասաժամերին ,, Անցած նյութի կրկնության կազմակերպումը,, թեմայով, Մեր դպրոցը մասնակցում է < Տեխնովացիա Հայաստան 2019> ծրագրին,

Դասղեկների կողմից դասալսումներ Հայոց պատմության դասաժամերին ,, Անցած նյութի կրկնության կազմակերպումը,, թեմայով


Դասարան՝ 10-րդ
Դասղեկ՝ Լ. Թորոսյան
Ուսուցիչ՝ Ա. Ասլիբեկյան



Ուսումնական  գործընթացի հաջորդականությունը

1.Դասալսումներ դասղեկի կողմից
2. Դասալսման քննարկում 
3. Գիտելիքների և կարողությունների ստուգում չափորոշիչային հարցերի հիման վրա
4.Գիտելիքների և կարողությունների ստուգման արդյունքում թերացող աշակերտների կողմից չափորոշիչային նվազագույն մակարդակի առաջադրանքների վերահանձնում 
5. Բացառապես մեկ հարցի չպատասխանած աշակերտի հետ լրացուցիչ դասաժամի ընթացքում Հանրահաշվի և Երկրաչափության ուսուցիչը պատրաստում է աշակերտին անթերի կատարելու շաբաթվա չափորոշիչային նվազագույն առաջադրանքը:

Դասալսումը քննարկվում է նույն օրը, որին մասնակցում են դասավանդող ուսուցիչը, դասղեկը, տնօրենի տեղակալը:
Դասաժամի վերջին րոպեներին տրված չափորոշիչային նվազագույն առաջադրանքները ստուգվում են նույն օրը:



Մեր դպրոցը մասնակցում է < Տեխնովացիա Հայաստան 2019>  ծրագրին 
 < Տեխնովացիա Հայաստան 2019>  ծրագիրը  բջջային հավելվածների մրցույթ է, որին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներից աղջիկներ և ուսուցիչներ:

Աշակերտներին հանձնարարված է ստեղծել հեռախոսայհին ծրագիր, որը մարդկությանը կօգնի լուծելու բնապահպանության խնդիրներից մեկը՝ աղբի վերամշակումը: Գաղափարն ակնկալում է կապ մարդկանց և վերամշակող կազմակերպությունների միջև, սովորեցնում է պահպանել բնությունը և բնական ռեսուրսները, մաքուր պահել շրջապատը:

Մրցույթի առաջին փուլի աշխատանքներն ավարտված են: Այսօր դրանք կտեղադրվեն ծրագրի կայքում:
1. Հավելվածի մասին գաղափարի 
2. Հավելվածի պատրաստում
3. Բիզնես պլանի մշակում
4. Demo /տեսահոլովակը ներկայացնում է հավելվածի ֆունկցիոնալ հատվածը/ և       Pitch /կատարված աշխատանք գաղափարի ստեղծումից միչև իրականացում/ վիդեոներ պատրաստում:




Աշխատանքներն ուղղորդում է ինֆորմատիկայի ուսուցիչ Ա. մելքումյանը

Աղջիկների թիմը՝
Մարկոսյան Ալիսա
Նադոյան Մայա
Հակոբյան Աննա
Ալեքսանյան Տաթև




Ֆիլմի դիտում՝ ,,Իմ սիրտը լեռներում է,,
/Վիլյամ Սարոյանի ,,Իմ սիրտը լեռներում է,, համանուն պիեսի ներկայացումը/

Իրականության ու երազանքի հակադրությունը, անհատի ներքին ազատությունն ու հոգևոր գեղեցկութունը, սիրո և բարու հաստատման ճանապարհները հետաքրքիր լուծում են ստացել «Իմ սիրտը լեռներում է» դրամայում:
1960 թվականին Վարդան Աճեմյանը բեմադրում է Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսը: Սարոյանը, երբ տեսել է Աճեմյանի բեմադրությունը, ասել է. «Իմ պստիկ գործեն Վարդան մեծ ու փառավոր բան մը շինած է»:
Այս ներկայացման մեջ պատանի տղայի` Ջոնիի դերը Վարդուհի Վարդերեսյանի կերտած ամենավառ կերպարներից է։ Նրա հուղարկավորության ամբողջ ճանապարհին հնչում էր «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման համար Առնո Բաբաջանյանի գրած համանուն ստեղծագործությունը։ Ընկերներն ասում էին, որ այսօր հրաժեշտ են տալիս «մեր Ջոնիին»։


11 -րդ դաս, Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ա. Ասլիբեկյան







Comments