Միջոցառումը նվիրված է քիմիական տարրերի պարբերական աղյուսակին
2019 թվականը ՅՈՒՆԵՍԿՕՆ ճանաչել է որպես քիմիական տարրերի պարբերական աղյուսակի տարի:
Դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը հանդես եկավ բացման խոսքով, ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջարկված այն միջոցառումները, որոնք այս տարվա ընթացքում անցկացվել են դպրոցում: Քիմիական տարրերի պարբերական աղյուսակի օրվան նվիրված միջոցառումը նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժամանակացույցով է:
Միջոցառման բաժինները
․ Պարբերական աղյուսակի ստեղծման պատմությունը
․ Հայոց այբուբենի կապը պարբերական աղյուսակի հետ
․ Խաղ քիմիական էլեմենտների մասին
Առաջին հատվածում խմբերը ցուցադրեցին և ներկայացրեցին իրենց պրեզենտացիաները։
Երկրորդ հատվածում անցկացվեց վիկտորինա ,,Սովորում ենք խաղալով,, սկզբունքով։
Միջոցառմանը ներկա էր պրն. Հակոբյանը՝ Շվեդիայից.
Նա բարձր գնահատեց աշակերտների կատարած աշխատանքը, ինչպես նաև ծանոթացրեց կրթական և մշակութային ոլորտում Շվեդիայում կատարած իր աշխատանքների հետ։
Միջոցառումը կազմակերպել էր Քիմիայի և Կենսաբանության մեթոդական միավորումը /Լ. Բալայան, Մ. Ապրեսյան/:
Աշակերտների պատրաստած պրեզենտացիաները
Երկրորդ հատվածում անցկացվեց վիկտորինա ,,Սովորում ենք խաղալով,, սկզբունքով։
Նա բարձր գնահատեց աշակերտների կատարած աշխատանքը, ինչպես նաև ծանոթացրեց կրթական և մշակութային ոլորտում Շվեդիայում կատարած իր աշխատանքների հետ։
Մեր դպրոցի աշակերտուհին Դոնարա Ֆարսյանը հաղթել է ,,Կլիմայալկան արկղիկ,, միջազգային նախագծում
,,Կլիմայալկան արկղիկ,, նախագծը կազմակերպել են ՀՀ Կրթության և գիտության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը: Այն նպատակ ունի բարձրացնել միջին տարիքի դպրոցականների իրազեկվածությունը կլիմայի փոփոխության ազդեցության մասին` տեղայնացնելով «Կլիմայական արկղիկ» նորարարական-ինտերակտիվ ուսուցողական գործիքը:
Ընտրված թեման՝
,, Ջրային ռեսուրսները և կլիմայի փոփոխությունը,,
Միջազգային ծրագիրն իրականացվեց 2 փուլով՝
1. Ազգային
2. Միջազգային
Միջազգային փուլը կայացավ Ղազախստանի Ալմատի քաղաքում: Երկու փուլն անցած դպրոցի աշակերտուհի Դոնարա Ֆարսյանը վերադարձավ պատվոգրով:
Նախագիծը իրականացրեցին Բնագիտության և ՏՀՏ լաբորանտ Խ. Թորոսյանը և Կենսաբանության ուսուցիչ Մ․ Ապրեսյանը։
Նախագիծը իրականացրեցին Բնագիտության և ՏՀՏ լաբորանտ Խ. Թորոսյանը և Կենսաբանության ուսուցիչ Մ․ Ապրեսյանը։
Միջազգային փուլի հաղթանակը |
Ազգային փուլ
Comments
Post a Comment