17.09.2019թ. Դասղեկի ժամ /դասը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75- ամյակին/

Դասղեկի ժամ
Դասը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75- ամյակին

Դասղեկի ժամի այս շաբաթվա թեման Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75- ամյակն է: Նախատեսված դասերը կիրականացվեն բոլոր դասարաններում, որին կմասնակցի պատմության ուսուցիչը և դասղեկը:
Նպատակն է՝
1. Հաղորդել գիտելիքներ Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասին
2. Ճանաչել հայազգի հերոսներին, նրանց սխրանքները:
3. Տարբերել իրական հերոսներին ինքնակոչներից
3. Զարգացնել տրամաբանելու և դրանք մեկնաբանելու կարողությունը:

Երկրորդ աշխարհամարտը ծագել է իմպերիալիստական տերությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական հակասությունների սրման հետևանքով:
 Կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումն ու կոմունիստական վտանգի վերացումը:
Երկրորդ համաշխարհային պատերազմ՝ 1939թ.-ի սեպտեմբերի 1 - 1945թ.-ի սեպտեմբերի 2
Իր չափերով ու պատճառած վնասներով աննախադեպ է մարդկության պատմության մեջ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի երկրորդ փուլը Հայրենական մեծ պատերազմն էր, որը խորհրդային միության կողմից Նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցներ դեմ մղած պատերազմն էր: Հայրենական Մեծ պատերազմ անվանումը սկսեց գործածվել ԽՍՀՄ-ում Ստալինի ժողովրդին ուղղված ռադիոուղերձից հետո:
Հայերն իրենց լուրջ ներդրումն են ունեցել 1941-1945 թթ. խորհրդա-գերմանական պատերազմում Խորհրդային միության հաղթանակի մեջ:
Հայերը ԽՍՀՄ ժողովուրդների շարքում 4-րդն էին բանակի և ռազմածովային նավատորմի գեներալների ու ծովակալների, ռազմաօդային ուժերի, հրետանային զորքերի սպաների կազմում և վեցերերդը տեղում էին ԽՍՀՄ հերոսների ցանկում:




 Դասարան՝ 11-դ
Դասղեկ՝ Լ. Թորոսյան
Պատմության ուսուցիչ՝ Ա. Ասլիբեկյան

1. Ուսուցիչը ներկայացրեց Երկրորդ աշխարհամարտը, դրա փուլերը:
2. Ֆիլմի դիտում: /փաստավավերագրական ֆիլմեր՝ ,,Սովետական Միության ազգություններն ընդդեմ ֆաշիզմի,, ,, Հայերի դերը ֆաշիզմի դեմ պայքարում,,  ,,Պատերազմի մասնակից ազգությունները,,:
3. Քննարկում չորս խմբով չորս  հարցի շուրջ:
. Ո՞րն էր հաղթանակի պատճառը:
. Ինչպիսի՞ն կլիներ այդ պատերազմի արդյունքը, եթե ԽՍՀՄ չլիներ:
. Կսկսվե՞ր արդյոք երկրորդ համաշխարհային պատերազմը, եթե ԽՍՀՄ չլիներ:
. Որոշի՞չ էր արդյոք հայերի դերը երկրորդ համաշխարհային պատերազմը հաղթելու գործում:
4. Գրել շարադրություն առաջադրված թեմայով:

Փաստավավերագրական ֆիլմերը դիտելուց հետո աշակերտները քննարկեցին այն: Նրանք հիշեցին հայազգի բոլոր հերոսներին.
Հայազգի 1 զորահրամանատար զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը /Հովհաննես Բաղրամյան/, 3-ը բանակի, 6՝ը կորպուսի, 28-ը դիվիզիայի, 100-ը՝ բրիգադի ու գնդի հրամանատարներ էին: Ութսուն հազար հայ պարգևատրվեց մեդալներով ու շքանշաններով:
Հնչեցին կարծիքներ առաջադրված հարցերի շուրջ:








Քննարկում











Քննարկումն ամփոփվեց շարադրության շրջանակներում:






Comments