25.09.2019թ. Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորում

Եռօրյա վերապատրաստում

Մասնակցային դպրոց համատեքստում, բազմակարծիք կրթական համակարգ ձևավորելու նպատակով, անցկացված եռօրյա աշխատաժողովը համախմբել էր Հայաստանի դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին:
 Նախատեսված գործնական աշխատանքը եռօրյա վերապատրաստման եզրափակումն էր, որը միտված էր  կոմպետեցիաների ձևավորմանն ուղղված դասի նախապատրաստմանը:














Գործնական աշխատանք
- Զուգահեռ աշխատանքային խմբերի ստեղծում /ուսուցիրներ, տնօրեններ/
- Տնօրենների կողմից կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի               գնահատման եղանակների ներկայացում
- Ուսուցիչների կողմից կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի             նախապատրաստում, դասապլանի փորձանմուշի պատրաստում


Աշակերտների մասնակցությամբ իրական դասը, գնահատվում է տնօրենների կողմից






Տնօրեններին առաջարկվեց ուսուցման գործընթացում կիրառել ,,մասնակցային դասի,,
տարրերը և հավաքագրել այդ փորձառության գործնական արդյունքները: 
Արդյունքները կքննարկվեն նոյեմբերյան աշխատաժողովի ընթացքում:



Դասղեկի ժամ
Դասը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75- ամյակին

Դասղեկի ժամի այս շաբաթվա թեման Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75- ամյակն է: Նախատեսված դասերը կիրականացվեն բոլոր դասարաններում, որին մասնակցելու է պատմության ուսուցիչը և դասղեկը:
Նպատակն է՝
1. Հաղորդել գիտելիքներ Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասին
2. Ճանաչել հայազգի հերոսներին, նրանց սխրանքները:
3. Տարբերել իրական հերոսներին ինքնակոչներից:
4. Զարգացնել տրամաբանելու և դրանք մեկնաբանելու կարողությունը:

Դասարան՝ 11-ա
Դասղեկ՝ Գ. Գևորգյան
Պատմության ուսուցիչ՝ Ա. Ասլիբեկյան

1. Ուսուցիչը ներկայացրեց Երկրորդ աշխարհամարտը, դրա փուլերը:
2. Ֆիլմի դիտում: /փաստավավերագրական ֆիլմեր՝ ,,Սովետական Միության ազգություններն ընդդեմ ֆաշիզմի,, ,, Հայերի դերը ֆաշիզմի դեմ պայքարում,,  ,,Պատերազմի մասնակից ազգությունները,,:
3. Քննարկում չորս խմբով չորս  հարցի շուրջ:
. Ո՞րն էր հաղթանակի պատճառը:
. Ինչպիսի՞ն կլիներ այդ պատերազմի արդյունքը, եթե ԽՍՀՄ չլիներ:
. Կսկսվե՞ր արդյոք երկրորդ համաշխարհային պատերազմը, եթե ԽՍՀՄ չլիներ:
. Որոշի՞չ էր արդյոք հայերի դերը երկրորդ համաշխարհային պատերազմը հաղթելու գործում:
4. Գրել շարադրություն առաջադրված թեմայով:

Փաստավավերագրական ֆիլմերը դիտելուց հետո աշակերտները քննարկեցին այն: Նրանք հիշեցին հայազգի բոլոր հերոսներին.
Հայազգի 1 զորահրամանատար զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը /Հովհաննես Բաղրամյան/, 3-ը բանակի, 6՝ը կորպուսի, 28-ը դիվիզիայի, 100-ը՝ բրիգադի ու գնդի հրամանատարներ էին: Ութսուն հազար հայ պարգևատրվեց մեդալներով ու շքանշաններով:
Հնչեցին կարծիքներ առաջադրված հարցերի շուրջ:



Դասարան՝10-րդ
Դասղեկ՝ Ն. Հովսեփյան
Պատմության ուսուցիչ՝ Ս. Խաչատրյան





Ո՞րն էր հաղթանակի պատճառը:
- Հաղթանակի պատճառը զինվորների միասնությունն էր:
- Հաղթանակի պատճառը ժողովուրդներ միասնությունն էր:

Ինչպիսի՞ն կլիներ այդ պատերազմի արդյունքը, եթե ԽՍՀՄ չլիներ:
- Գերմանիան կհաղթեր, քանի որ չէր օգտագործի շատ մթերային, զինվորական ռեսուրսներ: Գերմանիայի հաղթանակը կհանգեցներ Եվրոպական երկրների փոփոխմանը և գրավմանը:


Կսկսվե՞ր արդյոք երկրորդ համաշխարհային պատերազմը, եթե ԽՍՀՄ չլիներ:
- Միևնույն է, կսկսվեր, քանի որ պատերազը արդեն սկսված էր և ԽՍՀՄ ը դեռ չէր ներգրավվել: 1939թ.-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, իսկ 2 օր հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիայի: ԽՍՀՄ-ը պատերազմի մեջ մտավժամանակի ընթացքում
- Կսկսվեր, քանի որ պատերազմի նպատակը, ոչ միայն ԽՍՀՄ-ը, այլև ամբողջ աշխարհը գրավելն էր:

Որոշի՞չ էր արդյոք հայերի դերը երկրորդ համաշխարհային պատերազմը հաղթելու գործում:
-Շուրջ 600.000 հայորդի զորակոչվեց Սովետական բանակ, նրանք մարտնչում էին բոլոր ռազմաճակատներում:
- Լինելով փոքր պետություն, հայերը կարողացան ահռելի օգնություն ցուցաբերել պատերազմի ժամանակ:





Դասարան՝ 11-ա
Դասղեկ՝ Գ. Գևորգյան
Պատմության ուսուցիչ՝ Ա. Ասլիբեկյան








Քննարկումներ

- Եթե չլիներ ԽՍՀՄ-ը չէր լինի այդքան մասշտաբային՝ համաշխարհային պատերազմ, քանի որ չէր լինի մոտ 14 պետությունների համախմբում և Գերմանիան անարգել կգրավեր Ռուսաստանը:
- Պատերազմին անգնահատելի է եղել հայերի մասնակցությունը. մասնակցել է մոտ 60.000 հայ և տվել մոտ 20.000 զոհ: Հայաստանը մատակարարել է զինամթերք և պարենամթերք:
- Հաղթանակի պատճառը խաղաղության ձգտումն էր և միասնականությունը:
- Եթե ԽՍՀՄ-ը չլիներ աշխարհամարտը կլիներ մեկ այլ խոշոր տերության հետ, քանի որ Գերմանիան իր դաշնակից երկրների հետ վարում էր զավթողական քաղաքականություն:
- Եթե ԽՍՀՄ-ը  չլիներ, ապա կհաղթեր Գերմանիան, քանի որ ԽՍՀՄ ն էր կենտրոնացնում, միահամուռ ձևով պայքար մղում իր դաշնակիցների հետ:
- Եթե չլիներ ԽՍՀՄ-ը,մ միևնույն է կլիներ Երկրորդ համաշխարհային պատերազմը, քանի որ Հիտլերը ցանկանում էր գրավել ավելի խոշոր տարածքներ, և պատերազմ, այսպես թե այնպես լինելու էր:
- Եթե չլիներ ԽՍՀՄ-ը , ապա պատերազմ ևս չէր լինի:
- Եթե ԽՍՀՄ չլիներ, արդյունքում պարտություն կլիներ:

Comments