18.10.2019թ. Միջոցարումը նվիրված է Մենդելեևի պարբերական համակարգին

Միջոցարումը նվիրված է Մենդելեևի պարբերական համակարգին  
(համագործակցություն հարակից  186, 88, 197 հիմնական դպրոցների հետ)

2019 թվականին լրանում է քիմիական տարրերի պարբերական համակարգի հայտնաբերման 150 ամյակը։ Այն ստեղծել է ռուս անվանի գիտնական֊հանրագետ, քիմիկոս, ֆիզիկոս, գյուտարար, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից֊անդամ Դմիտրի Մենդելեևը։


,,...Ձեր վերջին 17-րդ երեխային Դուք ոտքի եք կանգնեցրել, հայրիկի մահից հետո ձեր աշխատանքով կերակրել: Դուք սովորեցրել եք սիրել բնությունը իր ճշտությամբ, գիտությունը` իր ճշարտացիությամբ, հայրենիքը` իր հարստությամբ և բարիքներով..., ամենից շատ սիրել աշխատանքը իր դժվարություններով և ուրախություններով... Դուք պարտադրել եք սովորել աշխատել և նրանում տեսնել միակ հենարանը: Դուք ներշնչել եք և վստահորեն ինձ հանձնել եք գիտությանը` գիտակցաբար զգալով, որ դա կլինի ձեր վերջին գործը: Դուք, մահանալով, ներշնչել եք սեր, աշխատասիրություն և կայունություն: Ձեզնից ստանալով այդքան շատ` ես պաշտում եմ ձեզ և ձեր մասին հիշողությունները,,։

Հետագայում այսպես է հիշում 21-րդ դարի հանճարեղ քիմիկոս, հիմնարար հետազոտությունների հեղինակ Դ․ Մենդելեևը իր ծնողների մասին։

Միջոցառումն իրականացվեց  ,,Տարրերի տարածվածությունը մոլորակներում,, ուսումնական նախագծի շրջանակներում։ 
Ծրագրին ներգրավված էին հարակից 186, 88, 197 հիմնական դպրոցների իններորդ դասարանցիները, ովքեր համագործակցելով մեր դպրոցի տարբեր դասարանների աշակերտների հետ, ձևավորել էին խմբեր։
Խմբերը կատարել էին հետազոտական աշխատանք Արեգակի շուրջ պտտվող երկնային մարմինների շուրջ, որոնք կոչվում են մոլորակներ՝ Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սատուրն, ՈՒրան, Նեպտուն, ուսումնասիրել էին նաև Լուսինը։
Ծավալուն, բայց հաճելի էր աշակերտների կողմից տարբեր գիտնականների կատարած հետազոտությունների և եզրակացությունների հանրագումարը, որը դարձավ յուրաքանչյուր խմբի ուուսումնասիրությունը հիմքը։ 
Աստղագետների մի մասի կարծիքով Արեգակնային համակարգը ձևավորվել է մոտ հինգ միլիարդ տարի արաջ, երբ սեփական ձգողության ազդեցությամբ, գազի և փոշու վիթխարի ամպ է սկսել սեղմվել։ Սկզբում այդ ամպը շատ դանդաղ պտտվել է իր արանցքի շուրջ, սակայն սեղմմանը զուգընթաց, այդ պտույտն ավելի ու ավելի է արագացել․ արդյունքում կենտրոնական գունդը ավելի ու ավելի է տաքացել։  Ի վերջո, այն բռնկվել է և աստղի նման սկսել է լուսարձակել ու վերածվել է արեգակի։
Նույն կերպ առաջացել են նաև մոլորակները։

Ընթացքը՝
․ Խմբերը ցուցադրեցին եւ ներկայացրեցին պատրաստած պրեզենտացիաները 
․ Հնչեցին բանաստեղծություններ, ցուցադրվեց պար
․ Ակտիվ մասնակցության համար աշակերտներին տրվեցին վկայականներ

Ուսումնասիրության և հետազոտության արդյունքում աշակերտները զարգացրեցին՝
. ՏՀՏ հմտություններն ու կարողությունները
. Համագործակցելու կարողությունը
. Խմբային աշխատանքներում ներգրավվածությունը
. Մասնագիտական կողմնորոշվածությունը






Մասնակցության վկայականներ է հանձնում հարակից հիմնական 
դպրոցների՝  186, 88, 197, աշակերտներին տնօրենի տեղակալ Ս․ Խաչատրյանը

Տեսանյութեր միջոցառումից
(խմբերը ներկացացնում են իրենց պրեզենտացիաները)












Միջոցառումը եզրափակվեց պարային կատարմամբ


 Հարակից 186, 88, 197 հիմնական և մեր դպրոցի համագործակցության արդյունքում կատարված աշխատանքները
(Պրեզենտացիաները ներկայացնում են Լուսինը եւ մոլորակները)










Միջոցարումը կազմակերպել էր և իրականացրեց Բնագիտության մեթոդական միավորումը՝ Լ․ Բալայան, Լ․ Թորոսյան, Մ․ Ապրեսյան

Comments