21.10.2019թ. Բաց դաս Ֆիզիկայից՝ կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարբեր տարրերի կիրառմամբ (թեման- ,,Մարմինների ազատ անկումը,,)

Բաց դաս Ֆիզիկայից՝ կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարբեր տարրերի կիրառմամբ
Թեման՝ ,,Մարմինների ազատ անկումը,,

Առաջնորդվելով ,,Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորումը,, աշխատաժողովի ընթացքում ներկայացված նմուշներով, ուսուցիչները պետք է կազմեն 1 դասաժամի ընթացքը նկարագրող պլան, հաշվի առնելով կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարբեր տարրեր:
Ուսուցիչը դասը վարեց իր ստեղծած դասաժամի պլանի համաձայն. այն
ուներ հետևյալ բաժինները՝
1. Ժամանակ
2. Դիդակտիկ փուլեր
3. Ուսուցչի գործունեություն
4. Աշակերտի գործունեություն
5. Սոցիալական կամ աշխատանքային ձևեր
6. Նյութեր, նմուշներ

Դասն ընթացավ ԳՈՒՍ /գիտեմ, ուզում եմ, սովորեցի/ մեթոդի կիրառմամբ՝ հաջորդական փուլերով:

Դասի փուլերը և ընթացքը՝

1. Առաջնորդել /ակտիվացնել, կողմնորոշել և ուղղորդել/ դեպի նպատակը
. Մուլտֆիլմի դիտում /հատված ,,Թութակ Կեշան,, մուլտֆիլմից/
. Հարց- Ֆիզիկական ինչ երևույթ նկատեցին մուլտֆիլմում:
                Ինչպիսի շարժում է կատարում թութակը:
2. ԳՈՒՍ-ի  /գիտեմ, ուզում եմ, սովորեցի/ իրականացում
 Ուսուցիչը գրատախտակին գծեց  ԳՈՒՍ աղյուսակը
Հարց- Ինչ գիտեմ, ինչ եմ ուզում իմանալ, ինչ սովորեցի ազատ անկման մասին
3. Նյութի յուրացում
Աշակերտները դիտում են ինտերակտիվ նյութը և պատասխանում հարցերին:

4. Խնդիրների լուծում՝ խաղ-վիկտորինա
Աշակերտները բաժանվում են 2 խմբի և պատասխանում վիկտորինայի հարցերին
5. Ամփոփում
Ուսուցիչն ուղղորդում է աշակերտին լրացնել ԳՈՒՍ-ի երրորդ տողը
6. Տնային աշխատանքի հանձնարարում
Հանձնարարվում է պատրաստել սահիկաշար հետևյալ ենթավերնագրերով՝
. Ինչ է ազատ անկումը:
. Ազատ անկում առանց սկզբնական արագության:
. Ուղղաձիգ դեպի վեր նետված մարմնի շարժումը:







Տեսանյութեր Ֆիզիկայի բաց դասից /թեման՝ ,,Ազատ անկման արագություն,, 11-րդ դասարան, ուսուցիչ՝ Լ. Թորոսյան/











Դասի նպատակն է աշակերտների մոտ զարգացնել հետևյալ առանցքային կոմպետենցիաները՝
. Լեզվական 
. Սովորելու
. Ժողովրդավարական
. Մեդիա
. Սոցիալական 
. Մաթեմատիկական
. Բնագիտա-տեխնիկական




Comments