22.11.2019թ. Բաց դաս Անգլերենից՝ կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարբեր տարրերի կիրառմամբ

Բաց դաս Անգլերենից՝ կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարբեր տարրերի կիրառմամբ

Դասարան՝ 10-րդ
Թեման՝ ,, Անցյալ անորոշ և ներկա վաղակատար ժամանակաձևերի նմանություններն ու տարբերությունները,,
Ուսուցիչ՝ Ք. Գևորգյան

Առաջնորդվելով ,,Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորումը,, աշխատաժողովի ընթացքում ներկայացված նմուշներով, ուսուցիչները պետք է կազմեն 1 դասաժամի ընթացքը նկարագրող պլան, հաշվի առնելով կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարբեր տարրեր:
Ուսուցիչը դասը վարեց իր ստեղծած դասաժամի պլանի համաձայն. այն
ուներ հետևյալ բաժինները՝
1. Ժամանակ
2. Դիդակտիկ փուլեր
3. Ուսուցչի գործունեություն
4. Աշակերտի գործունեություն
5. Սոցիալական կամ աշխատանքային ձևեր
6. Նյութեր, նմուշներ

Դասի փուլերը և ընթացքը

1.Առաջնորդել/ ակտիվացնել
. Ուսուցիչը, կիրառելով հրաշքների դաշտ մեթոդը, առաջարկում է տառեր ասել, որոնք տեղադրելով վանդակների մեջ և գտնում է դասի վերնագիրը:
 Խոսում է դասի նպատակի մասին:
. Ձևավորվում են խմբեր: Ուսուցիչը հանձնարարում է առաջին խմբին աշխատել անցյալ անորոշ /Past Simple/, երկրորդ խմբին՝ ներկա վաղակատար /Present Simple/ ժամանակաձերը ներկայացնելու ուղղությամբ: Աշակերտները միանում են խմբային աշխատանքին:
2. Մշակում
. Աշակերտները սկսում են աշխատանքային գործընթացը:
. Ուսուցիչը մոտենում է խմբերին և անհրաժեշտության դեպքում օգնում աշակերտներին:
. Ուսուցիչը քաջալերում է աշակերտին՝ ամբողջ ընթացքում խոսել անգլերեն:
3. Քննարկում
. Աշակերտները ներկայացնում են իրենց աշխատանքները, մտքերը, մեկնաբանում են կատարած գրառումները:
. Ուսուցիչը լսում է խմբերի քննարկումները ժամանակաձևերի շուրջ:
4. Անդրադարձ
Ուսուցիչը Վիննի դիագրամով անդրադարձ է կատարում թեմային: Աշակերտների օգնությամբ լրացվում է Վիննի դիագրամը:
5. Կիրառում /տեքստի ստեղծում
Ուսուցիչը ՏՀՏ գործիքների միջոցով առաջարկում է վարժություն, որն աշակերտները պետք է լուծեն, մեկնաբանեն և բացատրեն կիրառված քերականական կանոնները:
6. Ամփոփում
. Աշակերտների տված յուրաքանչյուր պատասխանը ստուգվում է էկրանին ցուցադրվող օրինակի միջոցով:
. Դերային խաղով  /Լրագրող- Աշակերտ/ ավարտվում է դասը: Զույգերն ընտրվում են պատահականության սկզբունքով:
. Աշակերտները հարցաթերթիկների միջոցով լրացնում են թեմայի նվազագույն հարցերը:

















Դասի նպատակն է աշակերտների մոտ զարգացնել հետևյալ առանցքային կոմպետենցիաները՝
. Լեզվական 
. Սովորելու
. Ժողովրդավարական
. Մեդիա
. Սոցիալական 


Comments