13.11.2019թ.Բաց դաս Անգլերենից՝ կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարբեր տարրերի կիրառմամբ, ,,Դասալսում,, ուսումնական գործընթացը 10-րդ դաարաններում շարունակվում է

Բաց դաս Անգլերենից՝ կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարբեր տարրերի կիրառմամբ


Թեման՝ ,,Ապառնի ժամանակաձևի կազմության երկու կառույցները Will/To be going to/,,
Դասարան՝ 10-ա
Ուսուցիչ՝ Ք. Գևորգյան

Առաջնորդվելով ,,Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորումը,, աշխատաժողովի ընթացքում ներկայացված նմուշներով, ուսուցիչները պետք է կազմեն 1 դասաժամի ընթացքը նկարագրող պլան, հաշվի առնելով կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարբեր տարրեր:
Ուսուցիչը դասը վարեց իր ստեղծած դասաժամի պլանի համաձայն. այն
ուներ հետևյալ բաժինները՝
1. Ժամանակ
2. Դիդակտիկ փուլեր
3. Ուսուցչի գործունեություն
4. Աշակերտի գործունեություն
5. Սոցիալական կամ աշխատանքային ձևեր
6. Նյութեր, նմուշներ
7. ՏՀՏ-ի կիրառումը

Առաջնորդել
Ուսուցիչը կիրառելով հրաշքների դաշտ մեթոդը՝ առաջարկում է տառեր ասել, որոնք տեղադրվում են վանդակների մեջ, որով երևում է դասի վերնագիրը: 
Կողմնորոշել
Ուսուցիչը մտագրոհի մեթոդով աշակերտներին ուղղում է հարցեր կապված թեմայի հետ: Լսելով հնչած պատասխանները՝ գրատախտակին երևում է ,,to be going to,, -ի թարգմանումը հայերեն:
Կիրառում/ տեքստի ստեղծում
Տեսադասը ներառում է նյութի մասին հարցեր պատրաստված է Play Posit գործիքով:

Նյութը դիտելուց հետո աշակերտները կատարեցին ինտերակտիվ վարժություններ 
պատրաստված Learning Apps գործիքով:
Ամփոփում
Ուսուցիչը հանձնարարում է խմբերին թթերթիկների վրա գրել այն կետերը, որոնք սովորեցին ,,Will,, և ,,to be going to,, կառույցին բնորոշ կետերը:
Դասն ամփոփվեց դերային խաղով:











Դասի նպատակն է աշակերտների մոտ զարգացնել հետևյալ առանցքային կոմպետենցիաները՝
. Լեզվական 
. Սովորելու
. Ժողովրդավարական
. Մեդիա
. Սոցիալական 

Բաց դասի քննարկումը տնօրենի տեղակալի Ս․ Խաչատրյանի հետ



,,Դասալսում,, ուսումնական գործընթացը 10-րդ դաարաններում շարունակվում է

Այսօր դասալսումներ կատարվեցին 10-ա  և 10-գ դասարաններում Հայոց պատմություն, Հայոց լեզու և գրականություն, Երկրաչափություն, Քիմիա, Կենսաբանություն առարկաներից։
Դասալսման քննարկումն ընթացավ դասավանդող ուսուցչի, դասղեկի և տնօրենի տեղակալի մասնակցությամբ։ 






Նվազագույն հարցերի ստուգում Հայոց պատմությունից

Ուսումնական  գործընթացի հաջորդականությունը

1.Դասալսումներ դասղեկի և տնօրենի տեղակալի կողմից
2. Նվազագույն հարցերի ստուգում
3.  Ստուգման արդյունքում թերացող աշակերտների բացահայտում և վերահսկում
4.  Դասալսման քննարկում




Comments