Մասնագիտական կողմնորում /դասընթացը վարեց ԵՊՀ-ի հայ գրականության ամբիոնի դոցենտ Սերժ Սրապիոնյանը/

Մասնագիտական կողմնորում


Մասնագիտական կողմնորոշում դասընթացը վարեց ԵՊՀ-ի հայ գրականության ամբիոնի դոցենտ Սերժ Սրապիոնյանը: Մասնակցեցին 11 և 12-րդ դասարանների հումանիտար հոսքում սովորողները: Դասընթացն իրականացավ Zoom առցանց հարթակում:

Առաջին հատվածում դասախոսը ներկայացրեց ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի պատմությունը, դասախոսական կազմը, ձեռքբերումները:            Երկրորդ հատված- Դասախոսություն՝ նվիրված Մեծարենցին                                   Ցավի, սպասման, տառապանքի, արևի, գարնան բանաստեղծը միաժամանակ գեղեցիկի երգիչ է: Այս առումով նա Նարեկացու գեղագիտության հոգեհարազատ ժառանգորդն է: 

   

Մեջբերումներ դասախոսությունից                                                                                                                

- Մեծարենց իր ջահել մտքի թռիչքի ու հոգու թռիչքի հետևից պիտի, մինչդեռ գամված էր անկողնուն: Նա, իհարկե, հրաշալի տեղյակ էր  Վեռլենի պոեզիայից, բայց նա ամենից շատ կարդում էր նախևառաջ Աստվածաշունչ և կարդում էր Գրիգոր Նարեկացի: Նրա մեծագույն սպեղանին Գրիգոր Նարեկացու և Աստվածաշնչի ճշմարտություններն էին, որ այդպես կլանված ընթերցում էր ինքը:                                                                                                            Համեմատության համար ասեմ, որ Թումանյանը Նարեկացու մի վերնագիրը համարում էր համաշխարհային բանաստեղծության գագաթնային հայտնություն:

     

- Աստծո հետ խոսում են զուտ սրտի խորքերից, անկեղծ, մինչև  մինչև վերջին թելը: Մեծարենցը խոսում է հենց այդպես, ի խորոց սրտի, Նարեկացու հետ և Աստծու հետ: 





Comments