Աշակերտական խորհրդի ձևավորումը, աշխատանքները և հանդիպումները Teams ուսումնական հարթակում
Աշակերտական խորհուրդը դպրոցական կամ արտադպրոցական գործունեություն է աշակերտների համար ամբողջ աշխարհում։ Այն կազմվում է մի խումբ աշակերտներից, որոնց գլխավորում է Աշակերտական խորհրդի նախագահը։ Խորհուրդը հիմնականում առաջնորդվում է կանոնադրությամբ։
Աշակերտական խորհուրդն օգնում է աշակերտներին կիսվել իրենց կարծիքներով, հետաքրքրություններով ու մտքերով ուսուցիչների կամ տնօրենի հետ։ Աշակերտական խորհուրդն օգնում է նաև կազմակերպել համադպրոցական միջոցառումներ և կատարել դպրոցական բարեփոխումներ։
Աշակերտական խորհրդի ընտրություն
Դասարանական Աշակերտական խորհրդի ընտրությունները կայացան առցանց Teams ուսումնական հարթակում ըստ սահմանված կարգի: /30.09.2020թ/
Դասարանական աշակերտական խորհրդի անդամներ
Խաչատրյան Լիաննա
Թամարյան Գայանե /11-ա դաս./
1.Ելնելով կորոնավիրուսային համաճարակից դպրոցում խստորեն պահպանել համաճարակի կանոնները,ուսումնասիրելով հիվանդության վտանգավորությունը և պաշտպանվելու տարբերակները՝
Մենք պարտավոր ենք հոգ տանել.մեր ուսուցիչների,և մեր իսկ առողջության մասին:
2.Քանի որ մենք համարվում ենք պատերազմող երկիր,առավելագույնս քննարկումներ անցկացնել պատերազմական դրության իրավիճակում ճիշտ վարքագիծ դրսևորելու վերաբերյալ,կատարել պրակտիկ պատրաստություններ,ուշադրությունը խորապես սևեռել առաջին բուժօգնությունը ուսումնասիրելուն:
3.Կազմպակերպել միջոցառում նվիրված մեր զոհված հերոսներին,որտեղ անդրադարձ կկատարվի նրանց հաղթական սխրագործություններին,դպրոցում ստեղծել փոքրիկ հիշատակի անկյուն,որտեղ կտեղադրվեն մեր դպրոցում ուսում ստացած և անմահացած հերոսների նկարները:
4.Քանի որ մեր դպրոցը կազմված է հոսքային դասարաններից և յուրաքանչյուր դասարանում կան որոշակիորեն մասնագիտական ընտրություններ,դպրոց հրավիրել կամ անցկացնել օնլայն դասեր,որտեղ դասընթացներ կլինեն տարբեր մասնագիտություններ ունեցող դասախոսների հետ,կխոսենք մասնագիտության բարդություննորի,ապագայի,առաջատարության մասին,որի միջոցով մենք կկարողանանք հստակ կողմնորոշվել ընտրության հարցում:
5.Կազմակերպել մրցույթներ,ինտելեկտուալ խաղեր տարբեր առարկաներին նվիրված,ընտրել այդ առարկայով հետաքրքրվածություն ունեցող աշակերտների և օնլայն հարթակում իրականացնել մրցույթները։
6.Դպրոցի անձնակազմով այցելել պատմամշակույթային կենտրոններ,թանգարաններ,կազմակերպել վավերագրական ֆիլմերի դիտումներ,կազմակերպել էքսկուրսիաներ,,այնուհետև անցկացնել համընդհանուր քննարկումներ,բարձրացնել հարցադրումներ։
7.Մեծ տեղ հատկացնել ֆիզիկական պատրաստության դասերին,կազմակերպել մրցույթ-խաղեր սպորտի ոլորտում ՝ Ֆուտբոլ,վոլեյբոլ.բասկետբոլ և այլն:Հաղթող թիմին պարգևատրել պատվոգրերով կամ գավաթով,որը առավելապես ոգևորություն կառաջացնի մրցող թիմերի միջև:Բայց քանի որ այժմ կոռոնավիրուսը խանգարում է այն անցկացնել դպրոցում,մեմք կարող ենք այդ ոլորտին վերաբերող հարցաշարեր կազմել և ներկայացնել մրցույթին մասնակցողներին։
8.Կազմակերպել ՀՀ տոների վերաբերյալ միջոցառումներ դպրոցում,իսկ հնարավորության բացակայության դեպքում կազմել պրեզենտացիաներ,օնլայն կազմակերպել բաց դասեր։
9.Հնարավորության սահմաններում այցելել ԲՈՒՀ-եր ,ծանոթանալ միջավայրի պայմաններին,հետագայում ճիշտ ուսումնական կենտրոն ընտրելու նպատակով,եթե ոչ զրույց ունենալ ԲՈՒՀ երում դասավանդող դասախոսների հետ։
10.Ստեղծել հանձնախմբեր տարբեր ոլորտներում,ընտրելով հատուկ պատասխանատուներ,ովքեր այդ ոլորտում կկազմակերպեն համապատասխան հետաքրքիր դաաընթացներ,մրցույթներ,միջոցառումներ։
Հարությունյան Մանյա /10-ա դաս/
1․ Եթե ուսուցումը շարունակվի դպրոցում, ապա առաջին հերթին պետք է աշակերտական խորհուրդը, ուսուցիչների հետ կազմակերպի հերթապահություն և ապահովի աշակերտների ախտահանումը։
2․ Կկազմակերպվեն Հայաստանի Հանրապետության համար մեծ նշանակություն ունեցող տոներին վերաբերվող միջոցառումներ և քննարկումներ, այդ թեմաների մասին։
3․ Կարելի է կազմակերպել շաբաթօրյակներ ամբողջ դպրոցի տարածքով, որին կմասնակցեն ամբողջ դպրոցի աշակերտները։
4․ Աշակերտական խորհրդի անդամները իմ օգնությամբ կարող են ստեղծել տարբեր հետաքրքրությունների խմբեր։
5․ Ամեն խումբ կարող է ունենալ իր ավագը, ով կառաջնորդի իրենց այդ գործում։
6․ Այդ խմբերում ներգրավված կլինեն ոչ միայն աշակերտական խորհրդի անդամները, այլ նաև իրենց դասընկերները։
7․ Նաև կարող ենք կազմակերպել դրանց վերաբերյալ ինտելեկտուալ խաղեր։
8․ Ինչպես նաև կարող ենք համագործակցել տարածաշրջանի այլ դպրոցների հետ և նրանց հետ նույնպես կազմակերպել ինտելեկտուալ խաղեր։
9․ Նոր աշակերտների համար, կկազմակերպենք դպրոցի ներքին կարգապահական կանոնների ծանոթացում։
10․ Եվ քանի որ մենք պատերազմական երկիր ենք, կարող ենք նույնիսկ կազմել ծրագիր և ներկայացնել այլ աշակերտներին, թե ինչ է պետք անել այդպիսի կարևոր պայմաններում ։
11․Ինչպես նաև աշակերտական խորհրդի անդամները և ես պարտավորվում ենք, ամեն տեսակի հարցում աջակցել այլ դասարանների աշակերտներին։
Գալստյան Գրիզելդա 11-բ
Առկա ուսուցման դեպքում կազմակերպել հանդիպումներ, որոնց ընթացքում կխոսվի մասնագիտությունների էության, դրանց ուսուցանման մասին, որպեսզի աշակերտները առավել վստահ կատարեն իրենց ընտրությունը։
Հաճախակի կազմակերպել այցեր թանգարաններ, թատրոններ, օպերաներ և այլ մշակութային օջախներ՝ առկա ուսուցման դեպքում։
Հեռավար ուսուցման դեպքում կազմակերպել օնլայն ֆիլմերի դիտում, ինչն ավելի կզարգացնի մեր մտահորիզոնն ու աշխարհայացքը։
Բոլոր դասարանների հետ կատարել զանգ-հանդիպումներ, լսել կարծիքներ, դժգոհություններ, փորձել լուծել դրանք։
Ներկայացնել սահիկաշարեր հայ մեծերի կյանքի և գործունեության մասին։
Գալստյան Գրիզելդա
Comments
Post a Comment