Հիշում և պահանջում ենք



 Հոգեհանգիստ

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով…
Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
,Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,
Հայոց աշխարհքի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,
Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև…
Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։
— Հանգե՜ք, իմ որբե՜ր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմն
Հովհաննես Թումանյան 1915թ․



Այսպես սկսեց ,,Հոգեհանգիստը,, ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանը, երբ հայի լինելիությունն օրհասական էր, երբ երկինքը մթնել էր մի ազգի համար ով լույսի էր սպասում։
 Այն բնավ վերջին հոգեհանգիստը չեղավ․․․իսկ մարդակեր գազան մարդու բնազդներն այսօր էլ չեն փոխվել...
Բայց մի ժողովուրդ, որ կոչված է ապրելու և արարելու, ունի ազգություն, լեզու, հավատ՝ պիտի ապրի: Մենք կկերտենք մեր լույսի և հուսի հայրենիքը: Դա է պատգամել մեզ մեծագույն հայը...


Հիշենք

 ...1894-1923թթ. Թուրքական կառավարության կողմից կատարվել է Հայոց ցեղասպանություն: Զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը. արդյունքում սպանվեց է մոտ 1 500 000 հայ:
 ....1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 հայ մտավորական, իսկ ապիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը, ովքեր սպանվեցին թուրք ոճրագործների կողմից:  Հենց այդ օրը Հայաստանում և աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Հայոց եղասպանության զոհերի հիշատակի օր:


Հարգանքի տուրք ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների
/այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ներկա են դպրոցի մանկավարժական կազմը, աշակերտությունը/









Հիշում և պահանջում ենք



Comments