COVID_19։ Որակյալ կրթության հավասար իրավունք
Ծրագիրը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն ՊՈԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթություն հանուն կայուն զարգացման ամբիոնը
Նախագծին մասնակցում են Երևանի և արտերկրի 4 դպրոցներ:
Նախագծի նպատակը
Աշակերտներին ներկայացնել հեռավար և հիբրիդ ուսուցման, ինչպես նաև համաճարակային պայմաններում սովորելիս՝
· դժվարությունները և առավելությունները
· մասնակցության կարևորությունը
· ինքնուրույն սովորելու կարողությունը
· ինքնավար սովորելու կարողությունը
· ապրումակցման կարևորությունը
· փոխօգնության կարևորությունը
նախագիծն իրականացնելու համար դպրոցում ձևավորվել աշակերտական խումբ: Հետազոտական աշխատանքի արդյունքում առաջադրված է պարզել աշակերտների մասնակցության ձևերը հեռավար կամ հիբրիդ կրթությանը համաճարակային պայմաններում:
Այսօր մեր խումբը նախագծի մասնակիցներին ներկայացրեց կատարված ուսումնասիրության արդյունքները, իսկ հանդիպումը կայացավ Zoom առցանց հարթակում:
Նախատեսված է
Մասնակիցները կազմակերպում են հարցում աշակերտների շրջանում, պարզելու համար արդյոք բոլոր աշակերտներն են մասնակցում հեռավար կամ հիբրիդ ուսուցմանը՝ համաճարակի պայմաններում (COVID_19):
Հարցումը կատարվելու է առերես կամ հեռախոսով, այնպես որ բոլոր աշակերտները կարողանան մասնակցել։
Հարցումը իրականացնելու համար աշակերտները որոշում են այն հարցերը, որ պետք է տան հարցման ժամանակ, գրանցման ձևը և հարցվողների թիվը։ Հավաքած արդյունքները աշակերտները վերլուծում են օգտագործելով որևէ թվային գործիք և ներկայացնում՝ սահիկաշարի, ֆիլմի միջոցով։
Աշխատանքները համակարգում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն ՊՈԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթություն հանուն կայուն զարգացման ամբիոնի աշխատակից Մ. Գրիգորյանը
Comments
Post a Comment