Ամեն տարի նույն օրը, նույն ժամին նշում ենք Պի թվի ծնունդը
Այսօր կայացավ Պի թվին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին 10-րդ դասարանների աշակերտները: Նրանք ներկայացրեցին Պի թվի պատմությունը, հաշվման եղանակը: Երկոսությունների միջոցով բացահայտեցին Պի -ի առեղծվածը. այդ ամենը ապացուցեցին գրատախտակին:
Պի թիվի հեղինակը հայտնի չէ, սակայն առաջին ուսումնասիրությունը Պի թիվի վերաբերյալ կատարվել է ՄԹԱ հույն մեծ գիտնական, փիլսոփա Արքիմեդի կողմից, որն առաջինն է տվել Պի թվի հաշվման մաթեմատիկական եղանակը:Պ-ի թիվը մաթեմատիկական հաստատուն է, որը ցույց է տալիս շրջանագծի երկարության հարաբերությունը տրամագծին: Այդ հաստատուն Պ-ին հունարեն տառն առաջին անգամ օգտագործեց անգլիացի դասախոս Վ. Ջոնսը 1706 թվականին:
Սկսած 1887 թվականից Պի թիվի ծնունդը նշվում է մարտի 14-ն, ժամը` 1-59, ինչը համապատասխանում է 3. 14 1 59 26 թվերին:
Այս համաշխարհային տարածում ունեցող տոնը ամեն տարի նշվում է նաև մեր դպրոցում:
Միջոցառումը կազմակերպել էին Հանրահաշվի և Երկրաչափության ուսուցիչ՝ Ռ. Գասպարյանը, աջակցել էր Գ. Գևորգյանը:
Միջոցառումը կազմակերպել էին Հանրահաշվի և Երկրաչափության ուսուցիչ՝ Ռ. Գասպարյանը, աջակցել էր Գ. Գևորգյանը:
Comments
Post a Comment