Ամեն տարի նույն օրը, նույն ժամին նշում ենք Պի թվի ծնունդըվիկ
Այսօր կայացավ Պի թվին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին հարակից 166 մեր դպրոցի աշակերտները, ովքեր կազմեցին 3 խմբեր և մրցեցին իրենց գիտելիքներով:
Նրանք ներկայացրեցին Պի թվի պատմությունը, հաշվման եղանակը: Երկոսությունների միջոցով բացահայտեցին Պի -ի առեղծվածը:
Միջոցառումը կառուցված էր ,,Ով է ուզում դառնալ միլիոնատեր,, խորագիրը կրող վիկտուինա-մրցույթից, հետաքրքիր փաստերից և տեղեկություններից, Նրանք ներկայացրեցին Պի թվի պատմությունը, հաշվման եղանակը: Երկոսությունների միջոցով բացահայտեցին Պի -ի առեղծվածը: ,,Հուշարձաններ և ծնունդներ,, բաժինը, ներկայացնում էր Պի թվի հուշարձանները տարբեր երկրներում. այնուհետև՝ գործնական աշխատանքնի միջոցով ստուգվեցին աշակերտների գիտելիքները: Միջոցառումն ավարտվեց Պի թվի ծննդյան տոնին նվիրված կարկանդակի արարողությամբ:
Պի թիվի հեղինակը հայտնի չէ, սակայն առաջին ուսումնասիրությունը Պի թիվի վերաբերյալ կատարվել է ՄԹԱ հույն մեծ գիտնական, փիլսոփա Արքիմեդի կողմից, որն առաջինն է տվել Պի թվի հաշվման մաթեմատիկական եղանակը:Պ-ի թիվը մաթեմատիկական հաստատուն է, որը ցույց է տալիս շրջանագծի երկարության հարաբերությունը տրամագծին: Այդ հաստատուն Պ-ին հունարեն տառն առաջին անգամ օգտագործեց անգլիացի դասախոս Վ. Ջոնսը 1706 թվականին:
Սկսած 1887 թվականից Պի թիվի ծնունդը նշվում է մարտի 14-ն, ժամը` 1-59, ինչը համապատասխանում է 3. 14 1 59 26 թվերին:
Ուշագրավ է այն փաստը, որ Պի թիվի ծնունդը և հարաբերության տեսության ստեղծող Ա. Էյնշտեյնի ծննդյան օրերը համընկնում են:
Այս համաշխարհային տարածում ունեցող տոնը ամեն տարի նշվում է նաև մեր դպրոցում:
Միջոցառումը կազմակերպել էր Հանրահաշվի և Երկրաչափության մեթոդական միավորումը. ուսուցիչներ՝ Լ. Դումիկյան, Գ. Գևորգյան:
Միջոցառումը կազմակերպել էր Հանրահաշվի և Երկրաչափության մեթոդական միավորումը. ուսուցիչներ՝ Լ. Դումիկյան, Գ. Գևորգյան:
Դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը բարձր գնահատեց աշակերտների աշխատանքը, որը և հետաքրքրական էր, և ոգևորող, ինչպես յուրաքանչյուր մրցութ: Նա նշեց, որ սա գիտելիքներ ձեռք բերելու ևս մի առիթ է, որը չպետք է բաց թողնել:
Comments
Post a Comment