Համաշխարհային տարածում ունեցող Պ-ի թվի ծնունդը ամեն տարի նշվում է նաև մեր դպրոցում:
Հարակից դպրոցների հետ համագործակցությունը ավանդույթ է դարձել, ուստի, այս միջոցառումը, ինչպես նաև շատ այլ միջոցառումներ անցկացրեցինք հ. 197, 186 և 166 դպրոցների հետ: Հյուրերի թվում էին նաև նույն դպրոցների ուսուցիչները:
Պ-ի թիվը մաթեմատիկական հաստատուն է, որը ցույց է տալիս շրջանագծի երկարության հարաբերությունը տրամագծին: Այդ հաստատուն Պ-ին հունարեն տառն առաջին անգամ օգտագործեց անգլիացի դասախոս Վ. Ջոնսը 1706 թվականին:
Պի թիվի հեղինակը հայտնի չէ, սակայն առաջին ուսումնասիրությունը Պի թիվի վերաբերյալ կատարվել է ՄԹԱ հույն մեծ գիտնական, փիլսոփա Արքիմեդի կողմից, որն առաջինն է տվել Պի թվի հաշվման մաթեմատիկական եղանակը:Սկսած 1887 թվականից Պի թիվի ծնունդը նշվում է մարտի 14-ն, ժամը` 1-59, ինչը համապատասխանում է 3. 14 1 59 26 թվերին:
Դպրոցում կայացած միջոցառումն ընթացավ հետևյալ հաջորդականությամբ`
/Նախապես ձևավորվեց 5 խումբ մասնակից դպրոցներից:/
1. Ներկայացվեց Պ -ի թվի մասին սահիկաշար
2. ՈՒղիղ ժամը 13:59:26 նշվեց Պ- թվի ծնունդը
3. Ներկայացվեց սահիկաշար Պ-ի թվի հուշարձանների մասին
4. Խաղ- վիկտորինա
5. Ֆլեշ մոբ
Հաղթող թիմը խրախուսվեց հուշանվերներով:
Միջոցառումը կազմակերպել էր Մաթեմատիկայի եւ Ինֆորմատիկայի ուսուցիչ Լ. Դումիկյանը- մեթոդմիավորման աջակցությամբ (նախագահ Գ. Գեւորգյան):
Միջոցառումն ավարտվեց դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանի շնորհակալական խոսքով, որն հատկապես ուղղված էր մասնակից աշակերտներին: Նա անչափ կարևորեց այս հանդիպումը, որը կստեղծի մոտիվացիա ուսման մեջ, կստեղծի ընկերություն, կտա գիտելիքներ: Նա նշեց նաև մաթեմատիկայի կարևոր դերը կյանքում` աշակերտներին մաղթելով անսահման գիտելիքներ:
Comments
Post a Comment