Մրցույթ՝ ՀՀ Երևանի մարզի «Երևանի թիվ 198 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ռուսաց լեզու առարկայի ( 25 դասաժամ ) ուսուցչի թափուր տեղի համար
Մրցույթ՝ ՀՀ Երևանի մարզի
«Երևանի
թիվ 198 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի
ռուսաց լեզու առարկայի ( 25 դասաժամ ) ուսուցչի
թափուր տեղի համար
Մրցույթն
անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում
է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը
և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին
մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային
գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու
իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ
գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու
դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
-հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից
60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու
դեպքում).
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները
համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի
ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի
ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 15-ից մինչև սեպտեմբերի
26-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային
այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025թ. Սեպտեմբերի 29-ին` ժամը 14:30-ին,
Երևանի թիվ 198 ավագ դպրոցում, հասցե՝ ք.Երևան, Վիլնյուսի 13/1: Տեղեկությունների համար
զանգահարել ՝ 010667250, 044 30 60 07 հեռախոսահամարով:
Comments
Post a Comment