Մրցույթ՝ ՀՀ Երևանի մարզի «Երևանի թիվ 198 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի
Քիմիա ( 5 դասաժամ),
բնագիտություն առարկայի ( 8 դասաժամ) ռուսաց լեզու
( 19 դասաժամ), ֆիզկուլտուրա ( 10 դասաժամ) ուսուցչի թափուր
տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման
փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը
կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում
առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք
է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը
հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ
օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ
տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
-էլ․ ստորագրություն
- այլ պետությունների
քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝
նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ
գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու
դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
-հաստատությունից դուրս մնացած
լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած
լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում).
Տնօրենի կողմից նշանակված
պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և
բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ
առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի
ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի
15-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ն, բացի
շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2026թ. սեպտեմբերի
29-ին` ժամը 14:30-ին, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում, հասցե՝ ք.Երևան, Վիլնյուսի
13/1: Տեղեկությունների համար զանգահարել ՝ 010667250, 044 30 60
07 հեռախոսահամարով:
Комментарии
Отправить комментарий