«ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ԴԱՍԵՐԻՆ . ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ » ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ – 2026
2026 թ․ սեպտեմբերի 25-ին Երևանի թիվ 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ «Ընթերցանությունը բոլոր դասերին . ճանաչողությունից դեպի մտածողություն » թեմայով ուսուցչական մարզային համաժողովը ։
Համաժողովում որպես պանելային քննարկման խոսնակ ներկա էր ԿԶՆԱԿ ներկայացուցիչ Ն․ Ղումաշյանը, դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ։ Համաժողովը նպատակ ուներ
➢ Ստեղծել համագործակցային հարթակ ուսուցիչների , կրթության
կազմակերպիչների , կրթության ոլորտի մասնագետների և նորարարությամբ
զբաղվող փորձագետների համար՝ կրթության մեջ տեխնոլոգիական
նորարարությունների կիրառման լավագույն փորձի փոխանակման նպատակով։
➢ Զարգացնել ուսուցիչների՝ տարբեր առարկաներում ընթերցանությունը որպես
ուսուցման և մտածողության զարգացման գործիք կիրառելու կարողությունները։
➢ Խթանել սովորողների քննադատական և վերլուծական մտածողության , սեփական
կարծիքի ձևավորման և հեղինակային խոսքի զարգացմանը նպաստող մեթոդների
կիրառումը։
Համաժողովին ներկայացվեցին թեմաներ հետևյալ բաժիններին համապատասխան։
Բաժին 1 – «Ինչպես կարդալ դասագիրքը »։
Բաժին 2 – «Գեղարվեստական տեքստ. ընկալումից՝ ձևավորված կարծիք»։
Բաժին 4 – «Տեքստերը թվային միջավայրում »։
Բաժին 5 - «Տեքստ , վերլուծությունից դեպի հեղինակային խոսք»։
Համաժողովին թեմաները ներկայացրեցին 24 ուսուցիչ ՝ 163, 177, 197, 124, 164, 150 հիմնական, 87 միջնակարգ և 198 ավագ դպրոցներից։ Քննարկումն անցավ կառուցողական և հաճելի մթնոլորտում։ Մասնակից ուսուցիչները ստացան մասնակցության հավաստագրեր։










Комментарии
Отправить комментарий