Գիտելիքի օր

 Այս տարի նույնպես դպրոցն իր դռները բացեց այն պատանիների և աղջիկների առջև, ովքեր առաջին անգամ մտան ներս՝ որպես 198 ավագ դպրոցի աշակերտ:
Նրանցից շատերը գուցե ընտրել են իրենց մասնագիտությունը, մյուսները երևի տատանվում են, բայց նրանց համար սա ինքնուրույն մտածելու, գործելու, ընտրելու հնարավորություն է, երբ  ուսուցիչը կարող է միայն ուղղորդել՝ տալով նրանց   գիտելիքներ:
 Կրթությունը  հիմք է անահատի և նրա սկզբունքների ձևավորման համար: Այն ապրելու արվեստի յուրացումն է, որը ոչինչ չի խոստանում, բայց տալիս է հնարավորություն: 
Ցանկանում ենք, որ այն դառնա ձեզ համար նպատակ, օգտվեք այդ հնարավորությունից, սիրելի աշակերտներ:
 Թող առաջին օրվա այս ոգևորությունը շարունակվի ձեր ուսումնառության ամբողջ ընթացքում:

ԲԱՐԻ ԵՐԹ: 

Գիտելիքի օրվա առիթով աշակերտներին ողջունեց դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը՝ մաղթելով նրանց ուսման մեջ նոր ձեռքբերումներ, աշխատասիրություն, դժվարությունների հաղթահարում: Երաժշտական կատարումներով, պարով, ասմունքով հանդես եկան դպրոցի սովորողները։
Բարձր տրամադրությամբ ու մեծ ոգևորությամբ տասներորդցիները, առաջին անգամ որպես այս դպրոցի աշակերտ, մուտք գործեցին հ․198 ավագ դպրոց, որի համար շատ ուրախ ենք։













 






Комментарии