,,Մենք կանք մարդիկ,,

,, Մենք կանք մարդիկ,, խորագիրը կրող միջոցառումը նվիրված է Արցախյան ազատամարտերին և զոհված այն հայորդիներին, ովքեր իրեց կյանքը չխնայեցին հանուն մեր հինավուրց հողի, որ կոչվում էր Արցախ։ Հիմա ոչ տղերքը կան, ոչ բարձունքը, բայց մնացինք մենք՝ կարոտն ու վրեժը մեր սրտում։ Մնացինք, որ ասենք․
-Մենք կանք, մարդիկ․․․

Սեպտեմբերի 27-ին լրացավ Արցախյան 3-րդ պատերազմի վեցերորդ տարին։                          2020 թվական.  27-ը սեպտեմբերի․․․Ժամը 07:15- ի սահմաններում հակառակորդն օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ հարձակման  անցավ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Կորստի չապաքինված վերքերը, նորից բացվեցին․ այս անգամ առավել դաժան․․․

Պատերազմը չխնայեցին նրանց ու նրանց պես հազարներին՝ գարունների, արևների, սերերի, կյանքերի: Նրանք իրենց տան սյունն էին, ամրությունը, ծնողների հույսը, կյանքի նպատակը,  ապրելու իմաստը: Շատերն իրենց տան միակ զավակն էին, միակ որդին էին ու միակն էին ...

Այստեղ, 198 ավագ դպրոցի Փառքի սրահում, որտեղ արցախյան ազատամարտերում զոհված դպրոցի շրջանավարտների լուսանկարներն են, անձնական իրերն ու պարգևատրումները, կայացած միջոցառումը մեր կուռ կամքի  ու հարատևման մասին է։

Միջոցառումը կազմակերպել է Հայոց լեզվի և գրականության մեթոդական միավորման նախագահ Ն․ Գալստյանը, աջակցել են Ա․ Մելիքյանը, Դ․ Օհանյանը։ 

Միջոցառմանը մասնակցել են 10, 11, 12-րդ դասարանների աշակերտները, ովքեր հանդես եկան ասմունքով, երգով, պարով։

 




























,

Комментарии