Ուսուցչի տոն

 

<...ԵՎ ասեմ,որ բոլոր լուսե մարդկանց
ՈՒսուցիչ անունն են միշտ տվել...>



ՈՒնենալ լավ ուսուցիչներ` նշանակում է բախտավոր լինել: Դպրոցում սովորելու տարիներին ունենում ենք բազմաթիվ ուսուցիչներ, բայց հիշում ենք քչերին, ավելին` նրանք մեր հիշողությունից երբեք չեն հեռանում:
Ինչով են առանձնացել  նրանք: Կարծում եմ, որ նրանք ազնիվ են եղել. մասագիտական բոլոր նվաճումներից ավելի նրանք ազնիվ են եղել, իսկ շիտակ մարդուն աշակերտը զգում է առաջինը: Ազնվությունը նաև համամարդկային արժեք է, որն իրար է միացնում նմաններին:
Ամենաբարձր պարգևը ուսուցչի համար իր աշակերտների և գործընկերների սերն ու գնահատանքն է, որն այսօր հաստատվեց: Այսօրվա միջոցառումը երախտիքի, շնորհակալության խոսք էր ողջ մանկավարժներին․ հնչեցին ուսուցիրներին ձոնված շնորհավորանքներ, ասմումք, աշակերտները հանդես եկան երաժշտական և պարային կատարումներով։
Ուսուցչի օրվան նվիրված իր ողջույնի խոսքն ասաց դպրոցի տնօրեն Ս․ Խաչատրյանը:



Եթե հաղթում է ուսուցիչը, հաղթում է նաև աշակերտը:  Աշակերտը երբեմն գերազանցում է ուսուցչին. մաղթում ենք, որ մեր  բոլոր աշակերտները գերազանցեն իրենց ուսուցիչներին:


















Комментарии