198 ավագ դպրոցում հոկտեմբերի 12-ին կայացավ Աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունները
Մինչ ընտրությունները, Աշակերտական խորհրդի անդամները ներկայացրել էին իրենց նախագծերն ու ծրագրերը, անելիքները, պատկերացումները, որը տեղադրվել էր թիվ 198 ավագ դպրոցի պաշտոնական կայքում: Կազմակերպվել էր քարոզարշավ, որի ընթացքում թեկնածուներն իրենց ծրագրերը ներկայացրել էին բոլոր դասարաններում՝ հնարավոություն տալով յուրաքանչյուրին ձևավորելու իր կարծիքը և պատասխանատվություն կրելու իր ընտրության առջև։
Ընտրության կարգը իրազեկեց և ամբողջ ընթացքը կազմակերպեց Հասարակագիտության ուսուցիչ Լ․ Փափազյանը։
Թեկնածուներ՝
Սարգիսէան Գէորգ
Բեջանյան Սոնա
Ավետիսյան Նանե
Նախապես կազմված ցուցակով ընտրատեղամասի հանձնաժողովը կատարեց ձայների հաշվարկը:
Ընտրությունն անցավ ըստ կանոնակարգի. ձայների ընդհանուր թիվը համապատասխանում էր ընտրողների գրանցման վավեր քարտերի, ընտրացուցակներում ստորագրությունների և քվեաթերթիկների թվին:
Քվեարկությանը մասնակցել էին դպրոցի ուսուցիչները և աշակերտները՝ թվով 247 անձ, որից 8-ը անվավեր են ճանաչվել։
Ձայների մեծամասնությամբ Աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Սարգիսէան Գէորգը։
Դպրոցի տնօրեն Ս․ Խաչատրյանը շնորհավորեց նորընտիր նախագահին, ինչպես նաև մյուս թեկնածուներին, ցանկացավ ներկայացված ծրագրերի իրականացում։ Որոշվեց ներկայացված ժամկետում կազմակերպել Աշակերտական խորհրդի նիստ, օրակարգում ներառել ծրագրային կետերը։






Комментарии
Отправить комментарий