Ապագայի տեխնոլոգիաներն այսօր․ 10-րդ դասարանցիների նորարարական նախագծերը «Արհեստական բանականություն» առարկայից
Երևանի թիվ 198 ավագ դպրոցում կրկին տեխնոլոգիական եռուզեռ էր․ 10-րդ դասարանի աշակերտները «Արհեստական բանականություն» (ԱԲ) առարկայի շրջանակում ներկայացրին իրենց հերթական հաջողված նախագծային աշխատանքները:
Միջոցառման
նպատակն էր գործնականում ամրապնդել ԱԲ համակարգերի ճարտարապետության հիմնարար
սկզբունքները՝ մոդուլայնությունը, մասշտաբայնությունը, հուսալիությունը,
անվտանգությունն ու գաղտնիությունը:
Աշխատանքներն
իրականացվել էին թիմային ձևաչափով․ ձևավորված երկու աշխատանքային խմբերն ընտրել էին արդիական և խիստ պահանջված հետևյալ ուղղությունները․
·
1. «Խելացի տան ավտոմատացման համակարգ» թիմ․ Աշակերտները մշակել և
ներկայացրել են տան կառավարման ու ավտոմատացման ժամանակակից լուծումներ՝ մեծ
ուշադրություն դարձնելով համակարգերի անվտանգությանը, հուսալիությանը և
էներգաարդյունավետությանը:
·
2. «Առողջապահական տվյալների վերլուծության
համակարգ» թիմ․ Երկրորդ թիմն
ուսումնասիրել և կառուցել է բժշկական տվյալների մշակման ու վերլուծության ԱԲ
մոդելներ՝ կենտրոնանալով ախտորոշման ճշգրտության բարձրացման և պացիենտների
տվյալների խիստ գաղտնիության ապահովման վրա:
Ստեղծագործական
և վերլուծական երկար աշխատանքի արդյունքում թիմերը, որպես
վերջնական պրոդուկտ, ներկայացրին բովանդակալից
սահիկաշարեր և ակնառու պաստառներ: Նրանք մանրամասն հիմնավորեցին իրենց ընտրած
ճարտարապետական մոտեցումները (խմբաքանակային կամ հոսքային) և ցույց տվեցին, թե
ինչպես կարելի է ԱԲ-ն ծառայեցնել առօրյա խնդիրների լուծմանն ու մարդու կյանքի
որակի բարելավմանը:
Հյուրերը
մեծ հետաքրքրությամբ ու հիացմունքով հետևեցին աշակերտների ելույթներին։ ՖԱՍԹ
հիմնադրամի հետ համագործակցող ԱԲ մասնագետ Ալլա Բարսեղյանն ուղղեց մասնագիտական
հարցեր, և ծավալվեց ակտիվ քննարկում։ Մասնագետի հնչեցրած արժեքավոր դիտարկումներն
ու դրական արձագանքը լրացուցիչ ոգևորություն փոխանցեցին աշակերտներին:
Շնորհավորում
ենք մեր 10-րդ դասարանցիներին գերազանց աշխատանքի համար և մաղթում նորանոր
տեխնոլոգիական բացահայտումներ:
Ուսուցիչ՝ Լորետա Դումիկյան։





Комментарии
Отправить комментарий