Հանդիպում- միջոցառումը նվիրված բանաստեղծուհի, Հ․ Սահյանի անվան կենտրոնական գրադարանի մասսայական միջոցառումների բաժնի վարիչ, ԵԿՄ անդամ, Անդրկովկասյան Կազակական զորքերի պրոպագանդայի բաժնի պետ, գնդապետ Աստղիկ Սահինյանի հետ։
Այսօր դպրոցում հիշարժան օր էր․ մեր հյուրը նաև 2024 թվականին ճանաչվել է <<Լավագույն հայրենասեր բանաստեղծուհի>>, երկու ժողովածուների հեղինակ, երրորդը շուտով կտպագրվի։ Միջոցառման առաջին հատվածում աշակերտները ներկայացրեցին բանաստեղծուհու կենսագրությունը, ստեղծագործությունները բնագրով և անգլերեն թարգմանությամբ, հնչեց նաև <<Իմ Երևան>> երգը, որի բառերի հեղինակն Աստղիկ Սահինյանն է։
Երկրորդ հատվածում հյուրը պատասխանեց աշակերտների հարցերին, որը վերածվեց մի անմոռանալի դասի <<Հայրենասիրություն>> թեմայով։ Բանաստեղծուհու հայրենիքի հանդեպ ունեցած սերը սահմաններ չունի․ հայրենիքն իր պոեզիայում է, արտասանած յուրաքանչյուր խոսքում։
Հանդիպումն ուսանելի էր և անչափ տպավորիչ․ իր շնորհակալանքի խոսքն ասաց բանաստեղծուհին և խոստացավ նման շատ հանդիպումներ ոչ միայն մեր դպրոցում։
Դպրոցի տնօրեն Ս․ Խաչատրյանի խոսքը ոգևորող էր․ նա տպավորված էր ոչ միայն ծանոթության համար, այլև միջոցառումը հադեցած և կազմակերպված ներկայացնելու համար․
-Բանաստեղծուհին հայրենասիրության, մարդասիրության իսկական օրինակ է, որի կարիքն ունենք սերունդներ կրթելու և դաստիարակելու գործում և մենք կշարունակենք մեր համագործակցությունը,-ասաց նա։
Միջոցառումը կազմակերպել էին և իրականացրեցին ՄՄ նախգահ Ի․ Կիրակոսյանը, Հայոց լեզվի և Գրականության ուսուցիչ Դ․ Գևորգյանը։ Մասնակցեցին 10, 11-րդ դասարանների աշակերտները։




Комментарии
Отправить комментарий