Դպրոցում կայացավ «Բուլինգ» թեմայով կոնֆերանս
Երևանի թիվ 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ Նոր Նորք և Ավան վարչական շրջանների հանրակրթական դպրոցների միջև նախաձեռնված կոնֆերանս « Բուլինգ» թեմայով։ Մասնակցում էին 198,197, 139, 133, 164, 104, 159, 186 , 150, 143,142 դպրոցները։
Դպրոցները նախապես առցանց գրանցվել էին և ընտրել բուլինգի տեսակներից որևէ մեկը, կոնվերանսին ներկայացնելու համար։ Մասնակիցները սահմանեցին բուլինգի տեսակները, արտահայտեցին իրենց կարծիքները և հիմնավորեցին դրանք։ Նրանց կողմից գրված բարի խոսքերն ընթերցվեցին և տեղադրվեցին Բարի խոսքերի արկղում։
Կոնֆերանսի վերջում հնչեցին հակաբուլինգային արտահայտություններ և տրվեց <<Եթե դու լինեիր>> մտորելու հարցը, որը վերաբերվում էր բոլորիս։
Կոնֆերանսի նպատակն էր դպրոցական միջավայրում կանխարգելել բուլինգը, բարձրացնել աշակերտների իրավագիտակցության և սոցիալական պատասխանատվությունը, ձևավորել պատասխանատվության, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և համերաշխության արժեքները։
Կոնֆերանսը կազմակերպել էր և իրականացրեց Հասարակագիտության ուսուցիչ Լ․ Փափազյանը։
Դպրոցի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակից դպրոցներին մասնակցության և բարձր պատասխանատվության համար։
Комментарии
Отправить комментарий