Сообщения

Сообщения за июль, 2016

Նոր հաջողություն նոր ուսումնական տարվա նախաշեմին

Изображение
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը  ստորագրեց  Փոխըմբռնման հուշագիր  ՏՀՏ գործատուների միության, ՎիվաՍել-ՄՏՍ, ՍինոփսիսԱրմենիա և Յունիքոմփ ընկերությունների հետ:  Փոխըմբռնման հուշագրի համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ապահովելու է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումը և  կրթական ծրագրի իրականացումը N198 ավագ դպրոցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցելու է «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակման գործընթացին, ինչպես նաև՝ իրականացնելու է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստումը:  ՍինոփսիսԱրմենիա ընկերությունն իր ներդրումը կունենա «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը, ինչպես նաև կիրականացնի «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում:  Յունիքոմփ ընկերությունը կիրականացնի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակումը, «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչն...