Պոեզիայի միջազգային օր
Մարտի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է որպես պոեզիայի միջազգային օր: Կարևորվում է պոեզիայի ազդեցությունը հասարակության զարգացման վրա: 2014 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն բազմաթիվ այլ բանաստեղծների հետ նշել է Պեյո Յավորովի մահվան 100-ամյակը: Պեյո Յավորով ( Պ.Կրաչոլով ) ( Հունվարի 1 , 1878 - Հոկտեմբերի 17 , 1914 ), բուլղարացի բանաստեղծ։ Համարվում է 19-րդ դարի վերջի լավագույն բանաստեղծական տաղանդներից մեկը Բուլղարիայի Թագավորությունում։ Նրա ողջ գիտակցական և ստեղծագործական կյանքը սերտորեն կապված են եղել Ներքին Մակեդոնա-Ադրիանապոլյան Հեղափոխական կազմակերպության հետ Մակեդոնիայում ։ Նա նաև եղել է Հայաստանի անկախության ջատագովներից և մի քանի բանաստեեղծություն է գրել հայերի մասին։ Թուրքիայի կողմից 1890 -ական թվականներին կազմակերպած հայկական կոտորածների անմիջական տպավորությամբ գրել է «Հայեր» նշանավոր բանաստեղծությունը։ Երևանում գործող հ. 131 միջնակարգ դպրոցը կրում է ՊեյոՅավորովիանունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացվ...