Сообщения

Сообщения за март, 2016

Մեր աշակերտների սպորտային հաջողությունները

Изображение
     Երևանի խուլ-համրերի մարզապալատի դահլիճում 158 մարզիկների մասնակցությամբ անցկացվեց  երիտասարդների, մեծահասակների և պատանիների կարատեի՝ Հայաստանի 28-րդ առաջնությունը, որին մասնակցում էին  նաև մեր դպրոցի 11-3 դասարանի աշակերտներ   Մակյան Դավիթը և Մակյան Անիտան: Հուրախություն բոլորիս՝ մեր աշակերտները   14-15 և 16-17 տարիքային խմբերում գրավեցին առաջին տեղերը և Հայաստանի Կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից պարգևատրվեցին  հավաստագրերով: Սրտանց շնորհավորում ենք նրանց ՝ մաղթելով նոր նվաճումներ և   բազում հաջողություններ…

Պի թվի ծննդյան օրը

Изображение

Պի թվի ծննդյան օրը թիվ 198 ավագ դպրոցում

Изображение
Ահա և եկավ այդքան սպասված մարտի 14- ը : Մեր դպրոցում արդեն ավանդույթ է դարձել մարտի 14- ին նշվել Պի թվի ծննդյան օրը : Աշակերտները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել միջոցառմանը : Նախապես հանձնարարվել էր նյութեր հավաքել Պի թվի մասին : Թեմաները շատ տարբեր էին՝ Պի թվի պատմությունը     Պի թվի առեղծվածը , Պի թվի կիրառումը ,   Պի թվի ծննդյան օրը  ,   Ինչպես են նշում Պի թվի ծննդյան օրը աշխարհի տարբեր երկրներում   և շատ ուրիշ այլ թեմաներ , պատրաստել էին ձեռքի աշխատանքներ՝լուսամփոփ Պի տառով , ձեռագործ թաշկինակ : Երեխաները մեծ աշխատանք էին կատարել՝նրանք բավականին հետաքրքիր տեղեկություններ էին հավաքել , պատրաստել էին սլայդներ , սովորել էին ոտանավորներ Պի թվի մասին , ինչը մեծ ոգևորությամբ ներկայացրեցին : Երեխաներին նաև նախապես   հանձնարարվել էր սովորել անգիր Պի թվի թվանշանները : Անցկացվեց մրց...

Գործնական աշխատանք ԵՊՀ-ում:

Изображение
Դեկտեմբերի 4- ին թիվ 198 ավագ դպրոցի 11-3   դասարանի ( կ / ֆ ) հոսքի աշակերտները քիմիայի ուսուցչուհու հետ անցկացրեցին ևս մեկ գործնական աշխատանք Երևանի Պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի լաբորատորիայում :       Գործնական աշխատանքի թեման `<< Չհագեցած ածխաջրածինների ստացումը >>: Օրգանական քիմիայի ֆակուլտետի դասախոսները ` Հ . Ալվանդյանը և Գալստյանը ջերմ ընդունեցին աշակերտներին :        Դոցենտ Գալստյանը կատարեց տարբեր փորձեր թեմայի վերաբերյալ : Աշակերտները մեծ հետաքրքրությամբ դիտում էին փորձերի ընթացքը   և լսում բացատրությունները :        Դասը ԵՊՀ - ում ունեցավ մեծ նշանակություն ` տեսական գիտելիքները ամրապնդվեցին փորձերով և նյութը դարձավ առավել մատչելի : Քիմիայի ուսուցչուհի`Լ.Բալայան    

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԱԿԵՐՏ

Изображение
Տեղի ունեցավ 2015 թվականի << Լ ավագույն ա շ ակերտ >>մրցույթը:2015 թվականի լավագույն աշակերտներ ճանաչվեցին հետևյալ աշակերտները՝ 1.Սարգսյան Արամ-11- 4դասարան 2.Ջանիբեկյան Մարիա-9-1 դասարան 3.Դաշտոյան Անահիտ-11-3 դասարան 4.Հովհաննիսյան Լիդա-11-4 դասարան 5.Թաթոյան Անուշ-10-1 դասարան 6.Կիրակոսյան Թամարա -9-2 դասարան 7.Զաքարյան Անի-9-1 դասարան 8.Սահակյան Անժելիկա-11-4 դասարան 9.Հարությունյան Արուս-9-1 դասարան 10. Սարգսյան Լիանա-11-4 դասարան

Կլոր սեղան «Ինքնուրույն աշխատանքների կազմակերպումը դասերի ընթացքում» թեմայով:

Изображение
 2016թ-ի մարտի 3-ին Երևանի N 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ կլոր սեղան  «Ինքնուրույն աշխատանքների կազմակերպումը դասերի ընթացքում» թեմայով, որին մասնակցում էին դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը, տնօրենի տեղակալները, առարկայական մեթոդական միավորումների նախագահները, դասղեկները և պատմության ուսուցիչները, ում մոտ կատարվել էին երկշաբաթյա դասլսումներ՝ «Ինքնուրույն աշխատանքների կազմակերպումը դասերի ընթացքում» թեմայով և մաթեմատիկա դասավանդող բոլոր ուսուցիչները: Կլոր սեղանին մասնակցում էին նաև Երևանի N 186 և N 150  հիմնական դպրոցի պատմության և մաթեմատիկայի ուսուցիչները: Տնօրենի տեղակալ Ն. Հովսեփյանը ներկայացրեց կատարված աշխատանքները, վերլուծությունները, ձեռքբերումները և բացթողումները, ինչպես նաև այն արդյունքները, որոնք արձանագրվել են աշակերտների մոտ: Քննարկմանը դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը ներկայացրեց նաև իր կարծիքը և մոտեցումները այս աշախատանքների մասին, կարևորելով նմանատիպ աշխատանքները դպրոցում, որոնք էապես փոխում են ուսման որակը: Ա.Թորոսյանը ներակայացրեց դասախոսութ...