Համաժողով ՛՛Հայի բարեկամը ՛՛ խորագրով
2026թ-ի ապրիլի 29-ին Երևանի թիվ 198 ավագ դպրոցում կայացավ ՛՛Հայի բարեկամը ՛՛ խորագրով աշակերտական համաժողով, որին մասնակցում էին Երևանի հ․ 166, 186, 197, 88, 143, 163, 150 հիմնական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտները, ներկա էին նաև նշված դպրոցների տնօրենները, ուսուցիչներ, ծնողներ։ Միջոցառման նախաձեռնությունը Պատմության մեթոդական միավորմանն էր /ՄՄ նախագահ Ա․ Նիազյան, ուսուցիչներ՝ Ա․ Ասլիբեկյան , Լ․ Գրիգորյան Լ․ Փափազյան, Ա. Այվազյան, Դ. Օհանյան։ Հետազոտական աշխատանքների զեկույցների թեմաներն էին՝ ․ Յոհանես Լեփսուս ․ Ֆրիտյոֆ Նանսեն ․ Կարեն Եփփե ․ Հեդվիգ Բյուլ ․ Ալմա Յոհանսեն ․ Ռաֆայել Լեմկին ․ Հենրի Մորգենթաու Իրենց զեկույցները ներկայացնելու համար, մասնակիցներին տրվել էր ձևաչափ, ըստ որի զեկույցը պետք է տևեր 5-7 րոպե, ունենար սահիկաշար /փաստաթղթային տվյալներ, լուսանկարներ/։ Սովորողների ծավալուն ուսումնասիրությունը հնարավորություն էր տվել առավել խորը գիտելիքներ ձեռք բերել Օսմանյան Թուրքիայում 1915 թ․ -ին հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների կողմից իրագ...