15.11.2019թ. Բաց դաս Հայոց լեզվից՝ կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարբեր տարրերի կիրառմամբ, Web համակարգչային ծրագրավորման խմբակ, ,,Դասալսում,, ուսումնական գործընթաց, Դասղեկի ժամ /թեման ,,Մեդիայի ասելիքը,,/ 11֊րդ դասարան

Բաց դաս Հայոց լեզվից՝ կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարբեր տարրերի կիրառմամբ


Դասարան՝ 10-րդ
Ուսուցիչ՝ Լ. Աբաջյան
Թեման՝ ,,Բաղադրյալ բառերի ուղղագրությունը,,

Առաջնորդվելով ,,Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորումը,, աշխատաժողովի ընթացքում ներկայացված նմուշներով, ուսուցիչները պետք է կազմեն 1 դասաժամի ընթացքը նկարագրող պլան, հաշվի առնելով կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարբեր տարրեր:
Ուսուցիչը դասը վարեց իր ստեղծած դասաժամի պլանի համաձայն. այն
ուներ հետևյալ բաժինները՝
1. Ժամանակ
2. Դիդակտիկ փուլեր
3. Ուսուցչի գործունեություն
4. Աշակերտի գործունեություն
5. Սոցիալական կամ աշխատանքային ձևեր
6. Նյութեր, նմուշներ
7. ՏՀՏ-ի կիրառումը

Առաջնորդել/ ակտիվացնել
Գրատախտակին նկարված խաչբառը լրացնելով՝ աշակերտները բացահայտում են բանալի բառը, որը դասի թեման է:
Ուղղորդել
Ուսուցիչը ,,մտագրոհ,, մեթոդով աշակերտներին ուղղում է հարցեր: 
Նյութի որոշ հատվածի հաղորդումից հետո, աշակերտները սկսում են աշխատանքային գործընթացը:
Ուսուցիչը անցնում է երկրորդ մասին: Նյութի ավարտին տալիս է խմբային աշխատանք: Ավարտելուց հետո աշակերտները գրառումները տեղադրում են պաստառին: 
Անդրադարձ
Ուսուցիչը Learningapps ծրագրի վարժությամբ անդրադառնում է դասի յուրացվածությանը։
Ամփոփում
Ուսուցիչը պատահականության սկզբունքով ընտրում է աշակերտներին, ովքեր բարձրաձայնում են խմբի կարծիքը:













Դասի նպատակն է աշակերտների մոտ զարգացնել հետևյալ առանցքային կոմպետենցիաները՝
. Լեզվական 
. Սովորելու
. Ժողովրդավարական
. Մեդիա
. Սոցիալական 

2. Web համակարգչային ծրագրավորման խմբակ

Խմբակում ներգրավված են 10, 11, 12-րդ դասարանների աշակերտները, ովքեր հետաքրքրված են և ցանկություն ունեն սովորելու Web ծրագրավորում:
Դասընթացներին օգտագործվում են տեսաբացատրություններ, որը կազմել և տրամադրել է Կարո Հակոբյանը Շվեդիայից /մաթեմատիկայի, համակարգչային գիտությունների և նոր տեխնոլոգիաների ոլորտի երկարամյա, ավագ փորձագետ/:
Ուսումնական գործընթացում կիրառվում են Շրջված դասարան , Խառնված դասարան մեթոդները:

Աշակերտներին տրվեց HTML և CSS առաջադրնքներ:





Դասընթացը վարում է Բնագիտության և ՏՀՏ լաբորանտ Խ. Թորոսյանը


3. ,,Դասալսում,, ուսումնական գործընթաց

Դասալսումները կատարվում են դասացուցակով նախատեսված առարկաների հաջորդականությամբ 10-ա և 10-բ դասարաններում:

,,Դասալսում,, ուսումնական գործընթացի փուլերը՝
1. Դասալսումն իրականացնում են դասղեկը, տնօրենի տեղակալը:
2. Մինչ դասաժամի ավարտի 5 րոպեն, տնօրենի տեղակալը աշակերտներին է տալիս հարցաթերթիկներ, որոնք օրվա թեմայի նվազագույն հարցերն են:
3. Հարցաթերթիկները ստուգվում են նույն օրը, արդյունքներն արձանագրվում են։
4. Դասալսման քննարկում դասավանդող ուսուցիչների և տնօրենի տեղակալի մասնակցությամբ:


Նվազագույն հարցերի ստուգում


4. Դասղեկի ժամ
Թեման ,,Մեդիայի ասելիքը,,
Դասարան 11֊րդ

Ընթացքը
Աշակերտը փորձում է հասկանալ, թե որն է մեդիայի ասելիքը, ինչ է ինֆորմացիան:
Ուսուցիչը ծանոթանում է մեդիայի մասին աշակերտների ունեցած գիտելիքի, պատկերացումների հետ:
Ուսուցիչը հարց ու պատասխանի միջոցով փորձում է պարզել, թե որն է ինֆորմացիան և որը՝ լուրը:
Դասարանը բաժանվում է խմբերի:
Հանձնարարվում է գրել այնպիսի լուր, որը կհետաքրքրի դասընկերներին:                       /Քննարկում/
Վարժություն- Ուսուցիչը ընթերցում կամ ցուցադրում է վերնագրեր, որը աշակերտներին կօգնի հասկանալ, թե որն է լուրը:
Վարժություն- Ուսուցիչը ներկայացնում է շրջված բուրգի սկզբունքը, որով աշակերտները պետք է կառուցեն նյութը: Ուսուցիչը խմբերին բաժանում է իրադարձության փաստերի մեկական օրինակ և հանձնարարում, տրված փաստերից օգտվելով, կազմել լուր տարբեր լսարանների համար:
Աշակերտներն ըստ խմբերի դեպքը պատմեցին համապատասխան լսարանին:
Ուսուցիչն ընտրեց մեկ հաղթող լուր, որը կտեղադրվի դասընթացի համար նախատեսված բլեգում։






Comments